Աստղագուշակ մարտի 7-ի համար

ԽՈՅ: Հաճախ եք առանց մտածելու գործում, կայացնում կարևոր որոշումներ: Ինչ որ մեկին սա կարող էր տհաճություններ պատճառել, իսկ ձեր բախտը բերում է և ամեն ինչ բավականին հաջող է դասավորվում: Աշխատեք քիչ քննադատել շրջապատողներին, չվիճել նրանց հետ, ովքեր համաձայն չեն ձեզ հետ կամ էլ ինքնագլուխ են գործում առանց հարցնելու ձեր կարծիքը:

Պետք է ուշադիր լինեն նրանք, ովքեր զբաղվում են ֆիզիկական աշխատանքով, գործ ունեն սուր գործիքների հետ: Չնայած լուրջ վտանգ չկա առողջության համար, սակայն օրվա ընթացքում զերծ չեք մնա վնասվածքներից, այնպես որ զգուշությունը չի վնասի:

ՑՈՒԼ: Այս օրը բավական հանգիստ կանցնի: Այն լուրջ խնդիրներ չի բերի, բայց դժվար թե առանձնանա ինչ որ նշանակալի հաջողություններով: Հնարավորություն կունենաք ավարտել ավելի վաղ սկսած գործերը, կարգի բերել դրանք, ստանալ հարցերի պատասխաններ, որոնք վաղուց հետաքրքրում էին: Երբեմն կարող են տարաձայնություններ առաջանալ՝ կապված աշխատանքի կամ էլ բիզնեսի հետ: Արագ կհասնեք փոխզիջման:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա չարժե ինչ որ լուրջ գործեր և նախագծեր սկսել, հատկապես եթե դրանք պահանջում են ստեղծագործական մոտեցում և երևակայություն: Կարելի է հանգստանալ, դա օգտակար կլինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ: Օրը հարմար է նոր կարևոր գործերին անցնելու համար, պատասխանատու նախագծեր սկսելու: Ինչ որ արդյունքների հասնելու համար, պետք է շատ ջանքեր գործադրել, իսկ դուք ոչ միշտ եք դա ցանկանում: Գործում եք զգույշ, ռիսկի չեք դիմում: Դա թույլ է տալիս խուսափել լուրջ սխալներից, սակայն խանգարում է օգտվել բոլոր հնարավորություններից, որը տալիս է այս օրը:

Կարևոր է կազմակերպվածությունը և կարգապահությունը: Ակնթարթային ցանկությունների համար մի խախտեք խոստումները: Մտերիմների հետ շփումը համբերություն է պահանջում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԽԵՑԳԵՏԻՆ: Հաջող բեղմնավոր օր է: Էներգիայով լի եք, վճռական և ստեղծագործող, դա օգնում է հաջողության հասնել շատ գործերում: Մի հրաժարվեք օգնությունից, որը կառաջարկեն ընկերները և մտերիմները. այն տեղին կլինի: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, ինչպես նաև ինչ որ իրադարձություններ, որոնց պատճառով ստիպված եք փոփոխել ծրագրերը, հետաձգել հաճելի հանդիպումները:

Կանանց հետ այսօր հեշտ կլինի լեզու գտնելը, նրանք կաջակցեն ձեզ: Տղամարդկանց վիրավորական չեն թվում ձեր նկատողությունները և անգամ ամենաանմեղ կատակները: Դա վեճերի պատճառ չի դառնում, բայց խանգարում է փոխհասկացվածությանը:

ԱՌՅՈՒԾ: Հաջող օր է: Անսպասելիորեն պարզ կլինի խնդիրների լուծումը, որոնց վրա երկար ժամանակ տանջվել եք: Հնարավորություն կլինի ստանալ հարցերի պատասխաններ, որոնք կարևոր են ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր մտերիմների համար: Հաճախ օգնում են կանայք, նրանց փորձը և ներքին ձայնը օգտակար են: Հնարավորություն կլինի շահավետ գնումներ կատարելու կամ էլ գումար ներդնելու նախագծում, որը շուտով շահույթ կբերի:

Չնայած բոլոր հաջողություններին, լավ տրամադրություն պահպանելը հեշտ չէ: Շատ եք ուշադրություն դարձնում մանր խնդիրներին, տհաճ իրադարձություններին, որոնք չարժե սրտին մոտ ընդունել:

ԿՈՒՅՍ: Հաջող օր է աշխատանքի համար: Հնարավորություն կլինի ցույց տալ ինչի եք ունակ, գրավել փորձառու գործընկերների և ղեկավարության հարգանքը: Բացառված չէ, որ այսօրվա հաջողությունները սկիզբ կդնեն ձեր կարիերայի նոր փուլի զարգացմանը: Բարդ խնդիրների լուծմանը անցնում եք առանց վախի. փորձը, հմտությունները բավարար են դրանցից գլուխ եք հանում: Հավանական են օգտակար ծանոթություններ:

Հնարավորություն կլինի օգնել մտերիմներին լուրջ խնդիրներից գլուխ հանելու համար: Այն բաց չեք թողնի, շատ լավ բան կանեք նրանց համար, ովքեր թանկ են ձեզ համար:

ԿՇԵՌՔ: Օրը վատ չի դասավորվի, դժվար թե ինչ որ լուրջ խնդիրներ բերի: Սակայն այնպես եք անհանգստանում մանրուքների պատճառով, որ երբեմն չեք կարողանում կենտրոնանալ նրա վրա, ինչն իրոք կարևոր է: Որքան քիչ անհանգստություններ լինեն, այնքան քիչ կլինի սխալների, արարքների և որոշումների հավանականությունը, որոնց մասին հետո կզղջաք: Վատ օր չէ ֆինանսների տեսանկյունից, հնարավոր են գումարային մուտքեր:

Աշխատեք չքննադատել շրջապատողներին: Այսօր շատ նկատողություններ ձեզ մոտ վիրավորական են ստացվում և հարաբերությունները կարող են փչանալ մանրուքի պատճառով:

ԿԱՐԻՃ: Հաջող օր է աշխատանքի և ուսման համար: Արագ կողմնորոշվում եք ինֆորմացիայի հոսքերում, ճիշտ առաջնահերթություններ դնում, աչքից ոչ մի կարևոր բան բաց չեք թողնում: Միավորվելով գործընկերների հետ, միջոց կգտնեք խոչընդոտները հաղթահարելու, որոնք խանգարում էին ընդհանուր նպատակին հասնելու համար: Մարդիկ, որոնց հետ այսօր եք ծանոթանում, ժամանակի ընթացքում կարող են իսկական ընկերներ դառնալ:

Լավ է անցնում ցանկացած հանդիպում ոչ պաշտոնական միջավայրում: Կուրախացնի շփումը հին ընկերների հետ, բացառված չեն լավ նորությունները: Ռոմանտիկ ժամադրությունները հավանաբար չեն հիասթափեցնի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ: Գործեր շատ կլինեն: Չարժե մտածել, որ դրանք բոլորը միևնույն ձևով կարևոր են: Դրեք առաջնահերթություններ, առանձնացրեք գլխավորը, որոշեք, թե ինչով պետք է անմիջապես զբաղվեք, ինչը կարելի է հետաձգել: Դա կօգնի դադարել անհանգստանալ և հանգիստ շարժվել դեպի նպատակը: Այսօր ձեր հասցեին հնչող քննադատությունն ավելի շատ է, քան սովորաբար: Աշխատեք դրան հանգիստ վերաբերել: Որոշ քննադատություններում անգամ առողջ սերմ կարող եք նկատել:

Կանայք հաճախ շեղում են ձեզ, խնդրում են ինչ որ բան կամ էլ ստիպում փոխել պլանները: Երբեմն դա նյարդայնացնում է, բայց հարցը կոնֆլիկտի չի հասնում: Կարևոր է սեփական շահերի մասին չմոռանալը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ: Էներգիայով լի եք և համառ, մի վախեցեք խոչընդոտներից և աշխատեք հասնել նպատակներին, ինչպես էլ դասավորվեն հանգամանքները: Նման մոտեցման դեպքում հավանական է հաջողությունը սկսած գործերում: Սակայն աշխատեք չգերագնահատել ձեր ուժերը, հակառակ դեպքում ռիսկի եք դիմում փակուղում հայտնվել: Ցանկալի չէ խոստումներ տալ, ֆինանսական պարտավորություններ ստանձնել:

Բարդ կլինի մտերիմների հետ չվիճելը: Թվում է, որ նրանք հատուկ հանում են ձեզ հունից, ամեն ինչ այնպես չեն անում, ինչպես պետք է: Առավոտյան համբերություն կպահանջվի, իսկ օրվա ավարտին օգնության կգա հումորի զգացումը:

ՋՐՀՈՍ: Կկարողանաք նկատելի առաջընթաց գրանցել գործերում: Հնարավորություն կլինի ցույց տալ, թե ինչի եեք ունակ: Հաջողություններն աննկատ չեն մնա, իսկ որոշ Ջրհոսներ կստանան շատ գայթակղիչ գործնական առաջարկներ: Հավանական են հետաքրքիր չպլանավորված ուղևորություններ, անսպասելի հանդիպումներ արտասովոր մարդկանց հետ, որոնցից կարելի է շատ բան սովորել: Շատերին եք դուր գալիս, դա հաճախ օգնում է գործերում:

Հնարավոր են գումարային մուտքեր: Դրանք նշանակալի չեն, բայց տեղին կլինեն և թույլ կտան ինչ որ բանով ուրախացնել մտերիմներին կամ էլ գնել ցանկալի իր:

ՁԿՆԵՐ: Օրը բեղմնավոր կանցնի: Պատրաստ եք սկսել գործ, որին առաջ մոտ չէիք գնա: Մի հետաձգեք տհաճ գործերը: Լուրջ և պատասխանատու մոտեցումը ցանկացած հարցի լուծմանը լավ տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Կգտնվեն մարդիկ, որոնք կաջակցեն ձեր ամենահամարձակ գաղափարները:

Շատ Ձկներ կստանան լավ նորություններ հին ընկերներից և մտերիմներից: Հնարավորություն կլինի զվարճանալ ինչ որ երեկույթի ժամանակ կամ էլ հետաքրքիր վայր այցելել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով