Daily Archives: 29.03.2018

Նախագահն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին: Ողջունելով հյուրին և ընդգծելով, որ հայ-հունական առնչությունները հազարամյակների պատմություն ունեն և լի են բարեկամության բազմաթիվ դրսևորումներով՝ Հանրապետության Նախագահը պատահական չի համարել, որ երկու ժողովուրդների հարաբերություններին հատուկ է փոխըմբռնման և փոխվստահության բարձր մակարդակը: Սերժ Սարգսյանը ուրախությամբ է արձանագրել, որ միջպետական… Կարդալ ավելին »

Նախագահին քրեակատարողական վարչության պետը զեկուցել է ոլորտում 2017թ. իրականացված աշխատանքների և 2018թ. նախանշված ծրագրերի մասին

Հանրապետության Նախագահի հետ այսօր աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանը զեկուցել է քրեակատարողական ծառայության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքների մասին՝ անդրադառնալով օրենսդրական բարեփոխումների, դատապարտյալների զբաղվածության ապահովման, ՔԿՀ-ներում տրամադրվող առաջնային բուժօգնության որակի բարձրացման, էներգախնայողության ծրագրերի ներդրման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված բոլոր ՔԿՀ-ներում իրականացվող համալիր ստուգումների և ուսումնասիրությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերին:… Կարդալ ավելին »

Նախագահը ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք-2018» միջազգային ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ս.թ. մարտի 29-ից 31-ը անցկացվող՝ սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որի կապակցությամբ ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:   Ցուցահանդեսի բացման առիթով կազմակերպված մշակութային ծրագիրը և… Կարդալ ավելին »

Մարզերում արձանագրվել է զգալի դրական աճ. վարչապետը հանձնարարել է վերանայել մարզպետարանների տարեկան գործունեության ծրագրերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը մարզպետարանների 2018 թվականի գործունեության ծրագրի վերաբերյալ էր: «Մարզերի 2017 թվականի հաշվետվությունների ուսումնասիրման և մարզային խորհրդակցությունների արդյունքում, պետք է ընդգծել, որ բոլոր մարզերում 2016 թվականի ցուցանիշների համեմատությամբ… Կարդալ ավելին »

Ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է տեղի ունեցել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուները ներկայացրել են այդ ուղղությամբ իրականացված վերլուծությունների և ուսումնասիությունների արդյունքները: Քննարկվել են ժողովրդագրական իրավիճակի բարելավման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել ժողովրդագրական պատկերի վրա ազդող հիմնական գործոններին, ներկայացվել են իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները: Քննարկումների արդյունքներով վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է… Կարդալ ավելին »

Հոսանքազրկումներ Երևանում և մի քանի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բագրատունյաց փ. 24, 26, 26Ա, 28, 30 շենքերը, Ս.Տարոնցի փ. 10, 12, 14, 16 շենքերը, Արեշ 3փ. 24-40; 5փ. 13-30; 16փ. 1-40 սեփական տները, Դիմիտրով փ. 1-11, 38-74 սեփական… Կարդալ ավելին »