Daily Archives: 28.03.2018

Մարտի 28-ի աստղագուշակ

Խոյ. Այսօր աշխատեք հենց օրվա սկզբից լուրջ տրամադրվել և ուրիշների համար մտահոգվել նույնքան, որքան ինքներդ ձեզ համար։ Մեծանում է ստեղծագործական ներուժը, հնարավոր են հաջողություններ գործունեության նոր ոլորտներում։ Օրը հարմար է ավելի փորձառու գործընկերների հետ համատեղ աշխատանքի համար, նրանց գիտելիքներն ու հմտությունները ձեզ համար օգտակար կլինեն։ Օրվա երկրորդ կեսը տարբերվում է անբարենպաստ զգացմունքային ֆոնով։ Օրվա այս… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը սլաքներն ուղղում է Ռոբերտ Քոչարյանի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հատուկ քննչական ծառայությունն ընթացք է տվել մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին» վերնագրված զեկույցին: Այն արդեն կցվել է քրեական գործին, եւ արդեն այդ ուղղությամբ որոշակի քննչական գործողություններ են ընթանում: Թե ինչ արդյունք կտան այդ… Կարդալ ավելին »

Աշոտ Աղաբաբյանին հեռացրել են ՀՀԿ խորհրդից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ), այլեւս ՀՀԿ խորհրդի անդամ չէ: Մեզ հետ զրույցում Աղաբաբյանը նշեց, որ ինքը արդեն ՀՀԿ խորհրդի անդամ չէ, չի մասնակցում նիստերին, տեղյակ չէ՝ իրեն հեռացրել են, ազատել են, թե ինչ են արել: «Ես այսօր գործարար աշխարհի մեջ եմ, ես իմ… Կարդալ ավելին »

Արտավազդ Սահակյանը` նախարա՞ր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նա հարյուրավոր զինվորների ու սպաների կյանք է փրկել Արցախի ազատամարտի ժամանակ, բժշկի «ոսկե» ձեռքերով հազարավոր մարդկանց վերադարձրել է նորմալ կյանքի՝ փրկելով հաշմանդամ դառնալու անխուսափելի թվացող վտանգից: Միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի համարյա լեգենդ դարձած անունը շատ փրկվածների շուրթերին է: Զարմանալի է, բայց թե՛ ՀՀ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահների օրոք մշտապես խոսվում… Կարդալ ավելին »

«Բարձրագույն կրթության մասին» օրենքը «կռվախնձոր» է դարձել. խառնվել են ռեկտորները․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն կրթության մասին բազմաչարչար օրենքը ներկոալիցիոն «կռվախնձոր» է դարձել։ Չնայած ՀՀԿ-ականները ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանի ներկայացրած օրենքը մի քանի դրվագով փոփոխության ենթարկեցին իրենց քիմքին համապատասխան, մասնավորապես՝ բուհերի խորհուրդներն ապաքաղաքականացնելու նախարարի ջանքերն ի դերեւ ելան, քանի որ Հրայր Թովմասյանի «թեթեւ» ձեռքով խորհուրդներում որոշվեց ընդգրկել նաեւ պետական պաշտոնյաներին, 10 անդամ ունեցող խորհրդում 1 պաշտոնյա… Կարդալ ավելին »

Դրածոների պայքար առողջապահության նախարարի պաշտոնի համար. ո՞վ կհաղթի․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի պաշտոնանկության հարցը կարծես թե վերջնականապես վճռված է, որովհետեւ տարբեր շահագրգիռ անձինք պայքարում են այդ պաշտոնում իրենց դրածոն ունենալու համար: Սամվել Ալեքսանյանը փորձում է այդ պաշտոնին նշանակել տալ իր սեփականությունը հանդիսացող «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանին, ՀՅԴ-ն լոբբինգ է անում իր թեկնածու Արտավազդ Սահակյանի համար, իսկ Ամենայն հայոց… Կարդալ ավելին »