Daily Archives: 21.03.2018

Սերժ Սարգսյանն անակնկալի է բերել ՀՀԿ-ականներին. ինչո՞ւ են նրա նյարդերը տեղի տվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Սերժ Սարգսյանի՝ tert.am-ին տված հարցազրույցը, որով վերջինս փակագծեր է բացում եւ, ըստ էության, հայտարարում է, որ ինքն էլինելու ՀՀԿ-ի ՀՀ վարչապետի թեկնածուն, անակնկալ է եղել հանրապետականների համար: Երեկ մասնավոր զրույցներում Սարգսյանի կուսակցիները խոստովանում էին, որ սպասում էին մոտավորապես նման մի հայտարարություն, բայց ոչ այսքան շուտ: Ու հիմնական հարցը ՀՀԿ-ականների… Կարդալ ավելին »

«Հայբուսակ»-ի ուսանողները վճարել են ուսման վարձը, սակայն վկայական չեն ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթ են ահազանգել Տավուշի մարզի բնակիչները, որոնց զավակները սովորել են «Հայբուսակ» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում, պարտաճանաչ վճարել ուսման վարձը, սակայն այդպես էլ կրթության վկայական չեն ստացել: Այդ կապակցությամբ մենք գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ քննչական ծառայություն, ի պատասխան` օրերս ստացել ենք գրավոր պատասխան, ուր նշված է. «Երեւանի «Հայբուսակ» համալսարանի Իջեւան քաղաքի… Կարդալ ավելին »

Ալիկ Սարգսյանը կուլ չի տվել «անարգանքը». Արարատի մարզպետի հետ հարաբերությունները լարվել են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եւ ՀՀԿ պատգամավոր, նախկին ոստիկանապետ, Արտաշատի ՀՀԿ կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի ջրերը կրկին մի առվով չեն հոսում։ Ամիսներ առաջ Սարգսյանը ՀՀԿ կառույցի կանանց խորհրդի նախագահ էր նշանակել Մասիսի դպրոցի տնօրեն Ռուզաննա Խաչատրյանին, որը մարզպետի սրտով չէր, եւ Գրիգորյանն իր մոտ էր կանչել Խաչատրյանին, ստիպել հրաժարվել այդ պաշտոնից:… Կարդալ ավելին »

Ո՞ւմ նկատի ուներ Սերժ Սարգսյանը նոր սերնդի լիդերների մասին խոսելիս. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կարծիք կա, որ Սերժ Սարգսյանի «անսպասելի» հայտարարության պատճառն այն է, որ նա ցանկացավ տարանջատվել ՀՀԿ-ականների քծնանքից: ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը սրա հետ կապված՝ ասաց․ «Նախագահը փաստացի ցանկացավ վերջ տալ օդում կախված շահարկումներին եւ հստակ-դիպուկ` փոքրիկ տեքստով վերջակետել ամիսներ տեւող ինտրիգին. ուրիշ ոչինչ»: Ի դեպ, նոր սերնդի լիդերների մասին խոսելիս Սերժ Սարգսյանն… Կարդալ ավելին »

Սերգո Երիցյանը տասնյակ միլիոնների փոխառություններ է հանձնել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Երիցյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք, որից չորսը` հողամաս եւ մեկն էլ՝ առանձնատուն: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3 միլիոն 560 հազար դրամ… Կարդալ ավելին »

«Փող քերելու» նոր միջոց. Ո՞վ է այս բիզնեսի տերը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում լավ «փող քերելու» նոր միջոց են գտել. խոսքը Երեւան քաղաքի մուտքերի մոտ նոր ավտոլվացման կետերի մասին է կամ ժողովրդական լեզվով ասած՝ «կոպեկով մոյկաների»։ Բանն այն է, որ նախատեսված է այս տարվանից ընդունել իրավական ակտ, որով կարգելվի բեռնատարներին կեղտոտ վիճակում մայրաքաղաք մտնելը, դրանք պետք է լվացված լինեն, եւ դա հսկայական գումարների… Կարդալ ավելին »