Daily Archives: 20.03.2018

Հակընդդեմ դատական նիստը հետաձգվեց

Սույն թվականի մարտի 19-ին ժամը 11:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ամալյանի նախագահությամբ քննվող քաղաքացիական գործով «4news.am »լրատվակայքի հիմնադիր տնօրեն ՝ Լիլիթ Հովակիմյանն ընդդեմ «Usarmenianews.com »կայքի լրագրող Գայանե Մանուկյանի հերքում տալու պարտավորեցնելու պահանջի մասին քաղ. գործով վերանշանակվեց  2018թ հունիսի 6-ին ժամը 11:00-ին պատասխանողի պատշաճ չծանուցվելու պատճառաբանությամբ:

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 23, 23/1, 23/2, 25, 32, 34, 34/1, 34/2, 36, 36Բ, 36Գ, 38, 40, 42, 44 շենքերը, Կոմիտասի նրբ. 23-25 սեփական տները, Վ.Փափազյան փ. 12, 16, 16Ա, 16Բ,… Կարդալ ավելին »

Այլևս նախա­գահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին Միջազգային պայմանագրերի մասին օրենքի նախագծին: Եվս մի օրենք, որով զրոյի են հավասարեցվում պետության գլխի, այն է՝ նախագահի լիազորությունները: Ներկայումս գործող օրենքով նախատեսվում է, որ Հայաստանում միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության նախագահը, կառավարությունը, վարչապետը, Հայաստանի… Կարդալ ավելին »

Արմավիրում երեխային պատանդ վերցրած տղամարդու հայրը պայթյունից է մահացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ.«Օրերս առեղծվածային պայմաններում մահացել է Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցրած Արգամ Հովիկյանի հայրը՝ Վարազդատ Հովիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում Վարազդատ Հովիկյանը մահացել է: Դժբախտ պատահար է եղել, թե սա հաշվեհարդար էր նրա որդու կատարած արաքի գործով, դժվար է ասել. տեղի ունեցածը մարդկանց համար մնում է առեղծված… Կարդալ ավելին »

Հիմա էլ ԵԾ-ն ստիպում է իր խմբակցության քարտուղարին ազատվել աշխատանքից «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Երկիր ծիրանի» կուսակցությունն անողոք է ոչ միայն իշխանության, այլև յուրայինների հանդեպ: Դեռևս ոչ վաղ անցյալում ԵԾ խմբակցությունից հեռացրին Մնացական Պարակշիևին եւ Հայկ Պետրոսյանին՝ քիչ հարցեր տալու, պասիվության համար: Հիմա էլ ԵԾ-ն ստիպում է իր խմբակցության քարտուղար Լիլիթ Սինանյանին ազատվել աշխատանքից, ինչ է թե ընդունել է քաղաքապետի Մարտի 8-ի առթիվ նվերը՝ 20… Կարդալ ավելին »