Daily Archives: 17.03.2018

Իրան-Հայաստան սահմանին 19 կգ հերոին է հայտնաբերվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկութուններով՝ մարտի 13-ին Ազգային անվտանգության ծառայությունը Իրան-Հայաստան սահմանին 19 կգ հերոին է հայտնաբերել։ Թմրանյութը Իրանից Հայաստան բերելու փորձ են արել Իրանի Իսլամական հանրապետության 3 քաղաքացի և մեկ իտալացի։ Չորսն էլ կալանավորված են, և քննություն է կատարվում։ Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Գագիկ Հարությունյանը բացում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության արխիվը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ նախկին նախագահ, ներկայումս բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Հարությունյանը, որը նշում է իր 70-ամյակը, այդ առիթով ԳԱԱ միջոցառումից հետո խոսելով լրագրողների հետ, արել է անակնկալ եւ նույնիսկ սենսացիոն հայտարարություններ: Հարությունյանը կիսաբաց է արել իշխանության «արխիվը», ասելով, որ Հոկտեմբերի 27-ից Մարտի 1-ի արանքում իշխանությունը մեկ անգամ էլ եղել է կրիտիկական իրավիճակում… Կարդալ ավելին »