Daily Archives: 15.03.2018

Ադրբեջանցի ակտիվիստներն ԱՄՆ-ում Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով նրա հրաժարականը

Ադրբեջանցի ակտիվիստները մարտի 14-ին Վաշինգտոնում ադրբեջանական դեսպանատան դիմաց Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: «Սա մեր առաջին քայլն է, սակայն այս ամենը շարունակվելու է: Մեր նպատակն է մեր ձայնը Ադրբեջանին լսելի դարձնել»,-խոսելով ակցիայի նպատակների մասին՝ նշել է ադրբեջանցի ակտիվիստներից մեկը: Ակտիվիստներն ակցիային մասնակցել… Կարդալ ավելին »

«Հստակ պատկերացնում ենք ինչպես պետք է անենք, որպեսզի քաղաքացին ավելի վստահ լինի, որ ինքն օգտվում է ավելի անվտանգ սննդից». ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպված «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ» համաժողովի բացմանը: Վարչապետը նշել է, որ 2018 թվականին սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը կրում է «Դարձնենք թվային շուկան ավելի ազնիվ» խորագիրը, որը համապատասխանում է մեր երկրում ձևավորվող թվային օրակարգին: «Կարծում եմ,… Կարդալ ավելին »

Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական 6-րդ մրցույթը մեկնարկում է

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ` ս. թ. մարտի 17-23-ը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կմեկնարկի Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական 6-րդ մրցույթը` նվիրված Հեղինե Տեր-Ղևոնդյանի 100-ամյակին: Մրցույթի աջակիցն է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, հովանավորը՝ Միրիմանյան-Բալյան ընտանիքը: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնի հիմնադիր Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Մարտի 15-16-ը, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 18-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 15-16-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-20-ը կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և… Կարդալ ավելին »