Daily Archives: 06.03.2018

ՀՀ ԱԱԾ-ն նոր բացահայտումը

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Հայաստանի  և օտարերկրյա պետության քաղաքացիներից կազմված խումբ, որը տևական ժամանակ զբաղվել է իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու իրացմամբ։ Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2016-2017 թվականների… Կարդալ ավելին »

Խնդրել է «չանել այդ բանը». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն առանձնապես ոգեւորված չէ, որ իրեն այսուհետ ուղեկցելու է անվտանգության աշխատակիցների ստվար խումբ` ավտոմեքենաների կորտեժով, հարց, որն անմիջապես քննարկվել-լուծվել է նրա ընտրությունից վայրկյաններ անց: Նախընտրական ողջ ընթացքում նա մերժել է բոլոր այդ կարգի առաջարկները, հանդիպումների գնացել մեն-մենակ: Իսկ Գյումրի կատարած այցի ժամանակ` քաղաքի մատույցներում… Կարդալ ավելին »

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ կառավարության հետ հարաբերությունների մասին. «Ժամանակ»

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի հետ անելիք դեռևս շատ կա: «Թե՛ մենք և թե՛ Հայաստանի կառավարությունը դեռևս անելու շատ բան ունենք, որպեսզի մեր հարաբերությունները առևտրային, տնտեսական ոլորտներում առավել խորանան: Կոռուպցիայի այն տեսակը, որն առավել մտահոգիչ է, և որը հետ է պահում ամերիկյան ներդրողներին, այն կոռուպցիան… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ն հետևողականորեն լծակազրկում է Արմեն Սարգսյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանը վայելում է «հաղ­թանակի դափնիներն» ու արդեն դե­րի մեջ մտած՝ այցեր նախաձեռնում, ՀՀԿ-ն հետեւողականորեն լծակազրկում է նրան: ԱԺ պետաիրավական հարցե­րի հանձնաժողովում երեկ քննարկ­վեց նաեւ «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրեն­քում փոփոխություններ կատարելու հարցը, ըստ որի՝ այսուհետ պետա­կան պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու… Կարդալ ավելին »

Դեղերի բացթողման նոր կարգն ապօրինի է. որոշումը չի ընդունվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեղերի բացթողման նոր կարգն իսկապես գլխացավանք է դարձել բոլորի համար. նախ՝ պարզվում է` այս գործընթացն ապօրինի է. ՀՀ առողջապահության նախարարության կայքում հրապարակված են դեղատոմսով եւ առանց դեղատոմսի բաց թողնված դեղերի ցանկերը, սակայն նշված չէ իրավական ակտը, որով նախատեսված են այդ ցանկերը. նշված չէ, որովհետեւ նման իրավական ակտ պարզապես չկա: Կառավարությունը դեռ… Կարդալ ավելին »