«Փող քերելու» նոր միջոց. Ո՞վ է այս բիզնեսի տերը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում լավ «փող քերելու» նոր միջոց են գտել. խոսքը Երեւան քաղաքի մուտքերի մոտ նոր ավտոլվացման կետերի մասին է կամ ժողովրդական լեզվով ասած՝ «կոպեկով մոյկաների»։

Բանն այն է, որ նախատեսված է այս տարվանից ընդունել իրավական ակտ, որով կարգելվի բեռնատարներին կեղտոտ վիճակում մայրաքաղաք մտնելը, դրանք պետք է լվացված լինեն, եւ դա հսկայական գումարների մուտք խոստացող բիզնես է։

Մեզ տեղեկություններ են հասել, որ արդեն տարածքների տրամադրումն ավարտված է, եւ մեր օլիգարխներից մեկը (անունը դեռ ճշտվում է) իրենով է արել այս եկամտաբեր բիզնեսը։Ցավալի է, որ հասել են «կոպեկներին», իսկ թե ինչ պետք է անեն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները՝ դժվար չէ կռահել. նրանք բռնել են սնանկացման ճամփան»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով