Չորս Եհովայի վկաներ չեն ծառայել բանակում. կառավարությունը նրանց պետք է 48 հազար եվրո տա. «Ժողովուրդ»

ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել: Եւ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ի`«Ադյանը եւ այլք» ընդդեմ Հայաստանի» գործով պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում 4 դիմումատուներից յուրաքանչյուրին վճարել 12 հազար եվրոյին համարժեք դրամ:

Այսինքն` ընդհանուր առմամբ 48 հազար եվրո` վճռով սահմանված արդարացի հատուցման համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՄԻԵԴ-ը միաձայն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի` մտքի, խղճի եւ կրոնի ազատության խախտում:

Նշենք, որ գործը վերաբերում է թվով չորս Եհովայի վկաների, ովքեր 2011թ. դատապարտվել են` իրենց կրոնական համոզմունքների պատճառով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով