Որ նախարարներն են հեռանալու ապրիլի 9-ից հետո. որոշ անուններ հայտնի են. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ապրիլի 9-ից հետո ոչ արագ, այնուհանդերձ, կառավարության կազմում տեղի կունենան կադրային փոփոխություններ. պաշտոններին հրաժեշտ կտան էներգետիկայի, առողջապահության, սոցիալական ապահովության ու աշխատանքի եւ մշակույթի նախարարները` հաստատապես:

Ի դեպ, մշակույթի նախարարի պաշտոնում տեւական ժամանակ շրջանառվում է ոչ անհայտ, ինչպես սիրում են կրկնել արվեստի մարդիկ, «մշակույթի մեջ թաթախված», Երեւանի փոխքաղաքապետ, հայաստանյան գրեթե բոլոր հայտնի համապետական (եւ ոչ միայն) տոների` քրիստոնեության 1700-ամյակից մինչեւ բանակի 15-ամյակի կազմակերպիչ, ռեժիսոր, երաժիշտ, կինոսցենարիստ, դերասան… մի խոսքով, Արամ Սուքիասյանի անունը: Ասում են նաեւ, թե այժմյան նախարար Արմեն Ամիրյանը կտեղափոխվի այլ աշխատանքի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով