«Ի՞նչ է մեզ մոտ տեղի ունենում, մարդիկ եկել են հանգստանալու, երեխաներ». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որը նվիրված էր «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքների վերացմանը, որի հետեւանքով 60-ից ավելի մարդ է զոհվել, պատահածի պատճառների թվում նշել է հանցավոր անփութությունն ու անհոգությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ի՞նչ է մեզ մոտ տեղի ունենում, չէ որ ոչ մարտական գործողություններ են, ոչ էլ մեթանի անսպասելի արտանետում հանքահորում: Մարդիկ եկել են հանգստանալու, երեխաներ: Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին եւ այքան մարդ ենք կորցնում, ի՞նչն պատճառը: Հանցավոր անփութությունը, անհոգությունը»,- ասել է Պուտինը: Նա նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ մերձավորներին՝ խորհրդակցությունն սկսելով լռության րոպեով:

Պուտինը խորհրդակցության ընթացքում ՌԴ-ի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկինին հանձնարարել է իրավական գնահատական տալ այն պաշտոնատար անձանց գործողություններին, որոնք ողբերգություն են թույլ տվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Անհրաժեշտ է իրավական գնահատական տալ յուրաքանչյուր պաշտոնատար անձի գործողություններին: Առանց փողի անկարելի է տեղեկանք ստանալ, իսկ փողով, ինչ ասես կստորագրեն»,- հավելել է նախագահը:

 

168.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով