ՖԻԴԵ վարկանիշ. Լեւոն Արոնյանը կրկին 5-րդն է

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի մարտի մեկին հրապարակած վարկանիշային աղյուսակում կրկին զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը:

Արոնյանի ընթացիկ վարկանիշը, 2794 միավոր է:

Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (66-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667) եւ Հրանտ Մելքումյանը (81-րդ, 2664):

Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2809), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ, 2800):

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 54-րդ տեղում է  (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 63-րդ (2403):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով