«Ժամանակ» թերթը գրում է. «Աշխարհում այսօր մնացել են շուրջ 500 «օրենքով գողեր», որոնք ապրիլին Հայաստանում խորհրդարանական կառավարման վերջնական անցումից հետո պատրաստվում են հավաքվել Երեւանում:
Մեր տեղեկություններով՝ հավաքը Հայաստանում կազմակերպելու են իշխանության մաս կազմող, քրեական աշխարհի հետ սերտորեն կապված օլիգարխները:
Նրանցից շատերը Ռուսաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի իրավապահներին կողմից հետախուզման մեջ են: Մեր տեղեկություններով՝կազմակերպիչ օրիլգարխները սպասում են, որպեսզի ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո նրանից անհրաժեշտ համաձայնություն ստանան եւ նշանակեն «սխոդկայի» ամսաթիվը»:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: