Սերգո Երիցյանը տասնյակ միլիոնների փոխառություններ է հանձնել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Երիցյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք, որից չորսը` հողամաս եւ մեկն էլ՝ առանձնատուն: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3 միլիոն 560 հազար դրամ ու 4039 ամերիկյան դոլար:

Երիցյանի հայտարարագրի ամենահետաքրքիր մասը նրա կողմից տրված փոխառություններին է վերաբերում: Ըստ հայտարարագրի՝ նա նախորդ տարի ունեցել է 139 հազար 949 ԱՄՆ դոլար, 79 միլիոն 419 հազար դրամ ու 178 հազար եվրո փոխառություններ:

Եկամուտներն էլ ստացվել են 2 միլիոն 36 հազար, 585 հազար ու 938 հազար դրամ աշխատավարձերից»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով