Պուտինը ժամանել է Կեմերովո՝ հարգելու առևտրական կենտրոնում հրդեհից զոհվածների հիշատակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 27-ի առավոտյան ժամանել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի մոտ, որտեղ հրդեհի հետեւանքով ավելի քան 60 մարդ է զոհվել, եւ ծաղիկներ է դրել ի հիշատակ ողբերգության զոհերի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը

Պոտինը վարդերի փունջ է դրել շենքի ճակատի մոտ տարերայնորեն գոյացած հուշատեղիում, որտեղ մարդիկ ծաղիկներ, փափուկ խաղալիքներ եւ զոհվածների լուսանկարներ են բերում: Նաեւ Պուտինը եւ Սիբիրի Ֆեդերալ Օկրուգում ՌԴ-ի նախագահի լիազոր ներկայացուցիչ Սերգեյ Մենյայլոն դիտել են այրված շենքի ճակատը:

Հրդեհը տեղի է ունեցել մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի չորրորդ հարկում: Վերջին տվյալներով՝ հրդեհի զոհ է դարձել 64 մարդ, 60-ից ավելի տուժածներ բժշկական օգնության են դիմել բուժհիմնարկներ, նրանցից 15-ը գտնվում է ստացիոնարում: 11 տարեկան մեկ երեխա գտնվում է ծանր վիճակում: Մնացած տուժածների վիճակը գնահատվում է որպես միջին կամ թեթեւ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նաեւ տեղեկատվություն կա անհայտ կորածների մասին, բայց նրանց վերաբերյալ տարբեր թվեր են հայտնում: Ճանաչվել են 25 զոհվածների մարմիններ: Ողբերգության վայրում աշխատում են հարյուրավոր փրկարարներ, բժիշկներ, հոգեբաններ:

Զոհերի թվով այս հրդեհը դարձել է երկրորդը Պերմի «Խրոմայա լոշադ» ակումբի ողբերգությունից հետո, որտեղ 2009 թվականի դեկտեմբերին զոհվեց 156 մարդ: ՌԴ-ի կառավարությունը որոշում է ընդունել զոհվածների ընտանիքներին 1 միլիոն ռուբլու չափով օգնություն ցույց տալու մասին, համանման վճարումներ կկատարեն նաեւ Կեմերովոյի մարզի իշանությունները:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.ам

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով