Սերժ Սարգսյանը սլաքներն ուղղում է Ռոբերտ Քոչարյանի վրա. «Ժողովուրդ»

Загрузка...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հատուկ քննչական ծառայությունն ընթացք է տվել մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին» վերնագրված զեկույցին: Այն արդեն կցվել է քրեական գործին, եւ արդեն այդ ուղղությամբ որոշակի քննչական գործողություններ են ընթանում:

Թե ինչ արդյունք կտան այդ աշխատանքները, պարզ կդառնա առաջիկայում: Բայց փաստ է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, որ ՀՔԾ-ին հանձնարարել էր ուսումնասիրել փաստահավաք խմբի զեկույցը, այդ քայլին չէր գնա առանց Սերժ Սարգսյանի համաձայնության:

Եւ ուրեմն, մնում է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն էլ իր այս քայլերով, ըստ էության, փորձում է մարտի 1-ի սլաքները հետեւողականորեն ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. չէ՞ որ այդ օրերին նախագահը, ասել է, թե ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարը Քոչարյանն էր, ուրեմն հենց նա կարող էր համապատասխան հրահանգներ տալ:

Իսկ Սերժ Սարգսյանը, որ այդ օրերին վարչապետն էր, ասում են՝ սիրում է արդարանալ` ասելով, թե ինքն իրավիճակի վրա ազդելու հնարավորություն չի ունեցել եւ չի կարողացել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...