Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին ժամը 09:18-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Մարտի 5-6-ը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը: 

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 50 բեռնատար, 50 մարդատար ավտոմեքենա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով