ՀՀԿ-ն հետևողականորեն լծակազրկում է Արմեն Սարգսյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանը վայելում է «հաղ­թանակի դափնիներն» ու արդեն դե­րի մեջ մտած՝ այցեր նախաձեռնում, ՀՀԿ-ն հետեւողականորեն լծակազրկում է նրան:

ԱԺ պետաիրավական հարցե­րի հանձնաժողովում երեկ քննարկ­վեց նաեւ «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրեն­քում փոփոխություններ կատարելու հարցը, ըստ որի՝ այսուհետ պետա­կան պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմե­լու իրավունք կունենան վարչապետը, Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատա­կան խորհրդի նախագահները, իսկ նախագահն այդ միջնորդությունները միայն պետք է հաստատի:

Եթե ԱԺ-ն, ՍԴ-ն եւ ԲԴԽ-ն իրավասու են իրենց գործունեության ոլորտներին առնչվող անձանց պարգեւատրելու կամ կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես գալ, ապա վարչապետն իրա­վասու է միջնորդությամբ դիմելու հան­րապետության նախագահին բոլոր պետական պարգեւների եւ կոչումների վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրենքից հանվել են պե­տական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու հարաբերությունները կարգավորող, ինչպես նաեւ բարձրագույն կոչում շնորհելու՝ ՀՀ նախագահի լիազորու­թյունը նախատեսող դրույթները:

Ի դեպ, օրենքին դեմ էր միայն Նապոլեոն Ազիզյանը, նա ասում էր, որ չպետք է հանել բարձրագույն կոչում շնորհելու, այն է՝ «Ազգային հերոսի» կոչում շնորհելու դրույթը:

Բանն այն է, որ նոր Սահմա­նադրությունն այլեւս հատուկ կոչումով պարգեւատրում չի նախատեսում՝ նախագծով նախատեսվել են փոփոխություններ, որով «Ազգային հերոս» կոչումը, որը գործող օրենքով համարվում է բարձրագույն կոչում, փոխարինվել է «Հայրենիքի» շքանշանով»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով