Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական 6-րդ մրցույթը մեկնարկում է

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ` ս. թ. մարտի 17-23-ը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կմեկնարկի Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական 6-րդ մրցույթը` նվիրված Հեղինե Տեր-Ղևոնդյանի 100-ամյակին:

Մրցույթի աջակիցն է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, հովանավորը՝ Միրիմանյան-Բալյան ընտանիքը:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնի հիմնադիր Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների մրցույթն անցկացվում է 2008 թվականից` երկու տարին մեկ անգամ, որի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդ կատարողներին դրսևորվելու, նրանց խրախուսելու և նպաստելու մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:
Մրցույթին կարող են մասնակցել 16-35 տարեկան երաժիշտներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են` ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը /նախագահ/, ՌԴ վաստակավոր արտիստ, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարինե Օհանյանը, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից քոլեջի դասատու Գայանե Հախնազարյանը:

Մրցանակներն են. I մրցանակ՝ 400.000 ՀՀ դրամ, II մրցանակ՝ 250.000 ՀՀ դրամ, III մրցանակ՝ 150.000 ՀՀ դրամ:
Հատուկ մրցանակներն են՝ «Հայ կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման համար», «Արիայի լավագույն կատարման համար», «Լավագույն մենակատար», «Գերմանական երգի լավագույն կատարման համար», «Ադա Հակոբյանի անվան մրցանակ»:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով