Հայաստանի զարգացման հիմնադրամն ակնկալում է 2018-ին ներգրավվող ներդրումների ծավալը հասցնել 46,8 մլն դոլարի

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Խորհուրդը նախ քննարկել և հաստատել է հիմնադրամի 2017 թվականի ֆինանսական և գործունեության տարեկան հաշվետվությունները, այնուհետև 2018 թվականի գործունեության ծրագիրը և բյուջեն։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում հիմնադրամում իրականացվել են կառուցվածքային մի շարք փոփոխություններ, արտասահմանյան ներդրողներին է ներկայացվել 1 միլիարդ 577 մլն դրամի 29 ներդրումային ծրագիր՝ զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում:

Ներդրումային առաջարկները ներկայացվել են նաև էլեկտրոնային տարբերակով, մասնավորապես, Investmentprojects.am հարթակի միջոցով, որը 2017-ի ընթացքում ունեցել է 22 հազար այցելու, բացի այդ՝ ստեղծվել է Selectarmenia պորտալը: Նախորդ տարվա ընթացքում միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունները կնքել են 5 միլիարդ դրամի արտահանման պայմանագրեր՝ ոսկերչության, կոշկագործության, տեքստիլի արտադրության, գինեգործության ոլորտներում:

2016-ի ընթացքում նմանատիպ պայմանագրերի ծավալը եղել է 2 միլիարդ դրամ: Հիմնադրամի նպատակն է 2018-ին արտահանման պայմանագրերի ծավալը հասցնել 7,8 մլրդ դրամի: Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա ընթացքում հիմնադրամի ջանքերով ներգրավվել են 15 մլն դոլարի ներդրումային և 2,9 մլն դոլարի վերաներդրումային ծրագրեր: Հիմնադրամն ակնկալում է 2018-ին ներգրավվող ներդրումների ծավալը հասցնել 46,8 մլն դոլարի:

Տեղեկացվել է նաև, որ հիմնադրամը տեղեկատվական տաղավարներ է հիմնել Բեյրութում, Դուբայում և Մոսկվայում, որոնք զբաղվում են Հայաստանում գործունեություն իրականացնել ցանկացող կազմակերպությունների գրանցմամբ, ինչպես նաև արտասահմանյան ներդրողներին ներկայացնում ներդրումային ու արտահանող ընկերությունների առաջարկները:

Օրակարգի հաջորդ հարցով խորհուրդը հաստատել է հիմնադրամի «Վարքագծի կանոնները, Ինսայդերական քաղաքականությունը և Շահերի բախման բացահայտման տարեկան հայտարարագիր»-ը և քննարկել հիմնադրամի նպատակների և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությունները:

Քննարկել և հաստատվել է նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի ապրանքային նոր նշանն ու կարգախոսը և հավանություն տրվել Հայաստանի զարգացման հիմնադրամը «Գործարար Հայաստան»-ի անվանափոխելու առաջարկությանը: «Այսպիսով ավելի ուղղակի մեսիջ ենք հասցնում, որ աշխատում ենք բիզնես ոլորտում ու այդ նպատակով էլ հիմնադրամը վերանվանում ենք «Գործարար Հայաստան»: Ներդրողների համար այդպես ավելի ընկալելի կլինի, որ մենք զբաղվում ենք բիզնեսով, շփվում բիզնեսի հետ»,- նշել է Արմեն Ավակ Ավակյանը:

Նմանատիպ նորություններ

Վարչապետը պետք է հայտարարի, որ Արցախում ստացել է ի... Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու իշխանություների դիրքորոշումը  կեղծ օրակարգ է, քանի որ բանակցային գործընթաց երբևէ տեղի չի ունե...
Հանրային ելույթ եմ ունենալու, երբ անհրաժեշտ գտնեմ.... Հրաժարականից հետո առաջին անգամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրատվամիջոցի հարցերին։ Հանրային հեռուստաընկերության լրագրողին հաջո...
«Ծերուկն իսկապես անտանելի է դառնում».Արամ Հարությ... «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կալանավայրի անէությունից կրկին «հառնած» Վահան Շ...
Միայն թե հաջորդ զեկույցում Հայաստանը չներառվի ԱՊՀ ... Ըստ ՄԱԿ-ի «Երջանկության համաշխարային զեկույցի» Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը` նախորդ տարվա 129-րդ հորիզոնականից հայտնվելով 116-րդ հորիզոն...
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փ... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ: Նա հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է ...
Մոսկվայի բնակարաններից մեկում 11–ամյա ՀՀ քաղաքացու... Մոսկվայի բնակարաններից մեկում տղա երեխայի դի է հայտնաբերվել, ով ունեցել է մանկական ուղեղային կաթված։ Այս մասին հաղորդում է mskagency.ru–ն` հղու...
Նորմալ երկրում նորմալ ղեկավարի օրոք Դավիթ Անանյանն... ՊԵԿ նախագահ Դավիթ ԱՆանյանի և իր թիմի ֆանտաստիկ պարգևավճարները ոչ այլ ինչ են, քան պետական միջոցների թալան: Նույնը վերաբերում է միլիոններով պարգևավճ...
«Քաղաքը արդեն քարուքանդ է լինում, իսկ դուք թիթեռ ե... Ես հասկանում եմ,որ այսօրվա քաղաքային իշխանությունները ձախողել են բոլոր աշխատանքները և դրա համար փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ինչ-...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով