Կրակոց Չարենցի փողոցում։ Խուլիգանությունը բացահայտվել է, հրազենն էլ՝ հայտնաբերվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մարտի 26-ին անհայտ անձինք մոտեցել են մի «Ֆոլքսվագեն Գոլֆ» ավտոմեքենայի, ձեռքերով ու ոտքերով հարվածել վարորդի կողքին նստած ուղևորին։ Այդ ընթացքում նրանցից մեկը կրակել է մեքենայի ուղղությամբ։ Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերեցին 9 մմ տրամաչափի մեկ պարկուճ։ Տարբեր ստորաբաժանումների համատեղ աշխատանքով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Պարզվել է, որ մեքենայի ուղևորին հարվածած երիտասարդները, այդ թվում՝ «Գոլֆի» ուղղությամբ կրակածը, դեպքի վայրից հեռացել են արտասահմանյան հաշվառման համարանիշերով «Տոյոտայով»։
Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում՝ դեպքի հաջորդ օրը՝ մարտի 27-ին, քրեական հետախույզները հայտնաբերեցին ու ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին մի քանի երիտասարդի։ Նույն օրը նրանցից Մեկսետ Սարգսյանը որպես կասկածյալ ձերբակալվեց։ Իրավապահների տեղեկություններով՝ մեքենայի ուղղությամբ նա էր կրակել։ Ավանում հաշվառված 25-ամյա Մեկսետ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց։ Մարտի 29-ին դատարանի որոշմամբ մեղադրյալը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Այս ընթացքում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն ակտիվ աշխատանք էին իրականացնում նաև հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Արդյունքում մարտի 29-ին՝ դեպքից 3 օր անց, նրանք հայտնաբերեցին «Մակարով» ատրճանակ, որը հենց այն հյուրանոցային համալիրի հետնամասում էր, որտեղ հայտնաբերվել էին երիտասարդները։ Համաձայն փորձագետի եզրակացության՝ Չարենցի փողոցում հայտնաբերված պարկուճը կրակվել էր այս ատրճանակով։
Կատարվածի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի առաջիկա թողարկման ընթացքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Գլխավոր լուսանկարը ՝ Shamshyan.com-ի

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով