Ծեծկռտուք, կրակոցներ Երևանում.

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Պապյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:

Ոստիկանները Չարենցի փողոցի թիվ 167 տան մոտ հայտնաբերել են կրակված պարկուճ: Այս պահին ոստիկանության օպերատիվ խմբերը պարզում են՝ արդյոք կրակոցի արդյունքում հիվանդանոցներում վիրավորներ կան թե ոչ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և վիճաբանության մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով