Իրավապահներն անսպասելի շրջափակել են «Աստղիկ» բժշկական կենտրոնը. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»

«Մարտ 7-ին իրավապահներն անսպասելի շրջափակել էին «Աստղիկ» բժշկական կենտրոնը: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ այդ օրը բժշկական կենտրոն են տեղափոխել «Սասնա ծռերի» գործով կալանքի տակ գտնվող Սեդրակ Նազարյանին, եւ այդ պատճառով հիվանդանոցում ուժեղացված հսկողություն է սահմանվել:

Մեզ հայտնի դարձավ, որ Սեդրակ Նազարյանի հայրը՝ Պավլուշա Նազարյանը, առողջական լուրջ խնդիրների պատճառով բժշկական կենտրոնում էր, եւ ըստ ամենայնի Սեդրակ Նազարյանի մտերիմները դիմում են գրել քրեակատարողական վարչությանը, որ կալանքի տակ գտնվող Նազարյանին թույլ տան տեսնել հորը: ԱՆ ՔԿՎ-ն էլ, փաստորեն, բավարարել է միջնորդությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով