«Եթե նույնիսկ Հրայր Թովմասյանը ծովի վրայով քայլի, Հրայրին կմեղադրեն լողալ չիմանալու մեջ». Էդուարդ Շարմազանով

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի հարցը: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջադրել է Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, խոսելով Հ. Թովմասյանի մասին, նշեց, որ շատ կարևոր են պետական գործչի մարդկային, բարոյական հատկանիշները.

«Միգուցե, ես սուբյեկտիվ կլինեմ, որովհետև մենք ունենք շատ լավ ընկերական հարաբերություններ: Գարեգին Նժդեհը հստակ ասում էր, որ պետական գործչի մի ձեռքը պետք է լինի իր ազգային բարոյական օրենսգրքի վրա, իսկ մյուսը՝ Արևմուտքում, որպեսզի նա յուրացնի այնտեղի արժեքնը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրայր Թովմասյանը պարզ, մաքուր, հայկական ընտանիքի զավակ է, սասունցի է: Ինքն է իրեն ստեղծել` ո՛չ ազդեցիկ զանգահարող, ո՛չ ազդեցիկ ծնողներ, քեռի կամ հորեղբայր:

Այս տարիների ընթացքում Հրայր Թովմասյանը ապացուցել է, որ ինքն ունի պատասխանատվության բարձր զգացում, ինքը երբեք չի պախկվել իր գործընկերների թիկունքում, ու երբեք չի վախեցել իր կարծիքն արտահայտելուց: Հրայր Թովմասյանը ցույց է տվել, որ ինքը սկզբունքային գործիչ է: Հրայրը պետական մտածողության կրող է: Ինքն իր ողջ աշխարհընկալմամբ կապցված է այս հող ու ջրի հետ, ինքը հող ու ջրի մարդ է: Ինքը միավորում է Արևմտյան Հայաստանը և Արևելյան Հայաստանը»:

Է. Շարմազանովը կոչ արեց քվեարկել Հ. Թովմասյանի օգտին, և նկատեց, որ քննադատողները, մեկ է` կքննադատեն. «Ինչպես ասում էր Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը, եթե նույնիսկ Հրայր Թովմասյանը ծովի վրայով քայլի, Հրայրին կմեղադրեն լողալ չիմանալու մեջ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով