Արմեն Սարգսյանի ընտանիքի հետ կապվող ընկերությանը թույլտվություն տվեցին. «Ժողովուրդ»

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը պահանջել է Վայոց ձորի մարզում շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար տրամադրել ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն` 10 տարի գործողության ժամկետով:

Եւ հանձնաժողովը պատրաստվում է նիստին բավարարել ընկերության պահանջը: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` «Լիդիան Արմենիա» ընկերությունը կապ ունի ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքի հետ: Այս տեղեկությունները համառորեն շրջանառվում են, չնայած այն բանին, որ անձամբ Սարգսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ նշված ընկերության հետ ինքը բիզնես կապեր չունի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով