Դատապարտյալի գուլպայի մեջ հայտնաբերվել է թմրանյութով լի ներարկիչ

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ մարտի 22-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Արմավիրի բանտում, պարզվել է, որ մարտի 21-ին անհայտ անձը իրացնելու նպատակով քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում չպարզված եղանակով ապօրինի պատրաստել է զգալի չափերի «մեթադոն» տեսակի թմրամիջոց պարունակող 3.6 մլ պղտոր հեղուկ, ինչը մեկանգամյա օգտագործվող ներարկիչով փոխադրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված թմրամիջոցը փոխանցվել է թիվ 40 խցի դատապարտյալ Էդուարդ Գասպարյանին, և բանտի աշխատակիցները նշված թմրամիջոցը հայտնաբերել են նրա գուլպայի մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով