Ալիկ Սարգսյանը կուլ չի տվել «անարգանքը». Արարատի մարզպետի հետ հարաբերությունները լարվել են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եւ ՀՀԿ պատգամավոր, նախկին ոստիկանապետ, Արտաշատի ՀՀԿ կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի ջրերը կրկին մի առվով չեն հոսում։

Ամիսներ առաջ Սարգսյանը ՀՀԿ կառույցի կանանց խորհրդի նախագահ էր նշանակել Մասիսի դպրոցի տնօրեն Ռուզաննա Խաչատրյանին, որը մարզպետի սրտով չէր, եւ Գրիգորյանն իր մոտ էր կանչել Խաչատրյանին, ստիպել հրաժարվել այդ պաշտոնից:

Բանն այն է, որ Խաչատրյանն Ալիկ Սերգեյիչի ընկերոջ կինն է, իսկ Գրիգորյաններն ամեն ինչ անում են մարզում իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու համար։ Սակայն պարզվում է՝ Ալիկ Սարգսյանը կուլ չի տվել այս «անարգանքը»․ մեր տեղեկություններով՝ նա կատարվածի մասին զեկուցել է Սերժ Սարգսյանին եւ հաջողացրել, որ վերանայվի որոշումը։

Ռ․ Խաչատրյանը կրկին նշանակվել է ՀՀԿ կառույցի կանանց խորհրդի նախագահ եւ մասնակցել ՀՀԿ տիկնանց ծաղկաձորյան հավաքին։ Այդ վերանշանակումից հետո Սարգսյաններ-Գրիգորյաններ հարաբերություններն ավելի են սրվել։ Չնայած ՀՀԿ մարզային եւ Արտաշատի կառույցներն Արտաշատ քաղաքի նույն շենքում են տեղակայված, սակայն կողմերը վերածվել են թշնամական բանակների։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

«Վարչապետի խոսնակը ոնց հասկանում եմ ավելի ա արագացնում իշխանափոխության պրոցեսը».Ռոբերտ Հայրապետյան

06.06.2020

«Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա առաջիկա շաբաթվա ընթացքում՝ ես դուրս կգամ քաղաքականությունից». Արմեն Աշոտյան.168.am

04.06.2020

Կոչ եմ անում ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին` ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, քննել վարչապետի ու կառավարության պատասխանատուների գործողություններն ու անգործությունը, տալ քաղաքական գնահատական․ Արթուր Վանեցյան․ Yerkir.am

06.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով