Ադրբեջանում, իբր, ապրում է 30 հազար հայ. գտել են մեկ ընտրողի անուն-ազգանուն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին ադրբեջանական մամուլն իր էջերը հեղեղել է նախընտրական քարոզարշավի նյութերով: Գրում են, թե երկիրը բազմազգ է, նույնիսկ 30000 հայ է այժմ բնակվում Ադրբեջանում:

Որպես ապացույց, haqqin.az տեղեկատվական կայքը հրապարակել է ընտրողների ցուցակից մի էջ, որտեղ 185-րդ համարի տակ հայի ազգանուն է. Նելլի Ալեքսանդրովնա Պետրոսյան, ծնվ. 1956 թ.:

Կեցցե՛ այլազգիներին գրկաբաց ընդունող Ադրբեջանը: Ապրիլի 11-ին Յասամալի շրջանի թիվ 167 դպրոցի ընտրատարածքում Նելլին (եթե, իհարկե, այնտեղ նման անուն-ազգանունով մարդ կա) կկատարի իր քաղաքացիական պարտքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով