60 միլիոն` ՊԵԿ պաշտոնյայի բանկային հաշվին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.«ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսչական բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Միքայել Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը

Հովհաննիսյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ երկու բնակարան և մեկ ավտոտնակ: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 28 միլիոն դրամ, 55 հազար ամերիկյան դոլար ու 10 հազար եվրո: Նախորդ տարվա տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ստացած եկամուտները կազմել են 5 միլիոն 869 հազար դրամ, որից 1 միլիոն 869 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 4 միլիոն դրամը գույքը օտարելուց ստացված եկամուտը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով