Daily Archives: 24.02.2018

Հայկական դիվերսիայի միֆն ու բերդավանցու այրված «Ուազ»-ը. ի՞նչ է եղել իրականում. Armlur.am

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 11-ին հայտարարություն, տեսանյութ եւ լուսանկարներ էր տարածել սահմանագոտում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի այրվելու մասին: Նրանք մեկնաբանել են, թե իբր փետրվարի 11-ի առավոտյան, օգտվելով մառախուղից, հայկական հետախուզական-դիվերսիոն խումբը, մտադրություն ունենալով ճեղքելու Ղազախի շրջանում գտնվող ադրբեջանական դիրքերը, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով փորձել է մոտենալ ադրբեջանական հենակետերին, սակայն դիտարկման հատուկ տեխնիկական միջոցներով ադրբեջանական զինուժը դա հայտնաբերել,… Կարդալ ավելին »

Ընդդեմ գազավիկների. պատգամավորները առաջարկ են անելու կառավարությանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ կայանալիք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները, հնարավոր է, վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ամբողջ կառավարությանը առաջարկեն, որ իրենց ծառայողական մեքենաները եւս անցնեն սեղմված գազի՝ դրանով խնայելով հսկայական ֆինանսական միջոցներ: Ի վերջո, Կարեն Կարապետյանն ինքն էր ասում, որ եթե բենզինը թանկ է, կա էժան այլընտրանք գազը: Բենզինը իսկապես թանկ է, իսկ Հայաստանի… Կարդալ ավելին »

Կարեն Ավագյանը զայրացրել է Արմեն Սարգսյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի եւ ՀՀԿ-ՀՅԴ խմբակցությունների երեկվա հանդիպումն ընթացել է «ջան-ջիգյար» մթնոլորտում։ Պատգամավորները, հատկապես Շիրակ Թորոսյանը, դիֆերամբներ են ձոնել Սարգսյանին: Միայն հավերժ երիտասարդ Կարեն Ավագյանն է հարց տվել, որը դուր չի եկել թեկնածուին։ Նա հիշեցրել է «Շանթ»-ին տված հարցազրույցը, որտեղ թեկնածուն, անդրադառնալով ՀՀ նախագահի լիազորություններին, ասել է․ «Հասկանալի է,… Կարդալ ավելին »

Դառը հիասթափություն. «Երկիր Ծիրանի» անդամների մոտ եղած տարաների մեջ կոյուղաջրի փոխարեն վտանգավոր նյո՞ւթ է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպից հետո կարծիքներ հնչեցին, որ «Երկիր Ծիրանի» անդամների մոտ եղած տարաների մեջ կոյուղաջրի փոխարեն վտանգավոր նյութ է եղել` «կիսլատա», ասում էին ՀՀԿ-ականները: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները փորձաքննության են ուղարկել նաեւ նիստի օրը այդ տարայից հատակին թափված կոյուղաջուրը` հասկանալու համար, թե ի՞նչ հեղուկ… Կարդալ ավելին »

«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը, որից օգտվում են նաև Հայաստանի քաղաքացիները, խնդրահարույց որոշում է կայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նոր խնդիրների առաջ է կանգնեցրել ուղեւորներին` կրճատելով ձեռքի ուղեբեռում անվճար տեղափոխվող իրերի քանակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուղեւորները փետրվարի 15-ից հետո այլեւս չեն կարողանում ձեռքի ուղեբեռով անվճար տեղափոխել բջջային հեռախոսներ, նոթբուքեր, լուսանկարչական ապարատներ, տեսախցիկներ, անձրեւանոցներ, թղթապանակներ: Ավիաընկերության սահմանած նոր կարգերից հիմնականում դժգոհում են գործուղման նպատակով մեկնողները` օպերատորները, լուսանկարիչները… Կարդալ ավելին »

Երևանում անհայտ օտեարերկրացին ադրբեջանական մետաղադրամ է տվել մատուցողին՝ որպես թեյավճար. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանյան սրճարաններից մեկում օտարերկրացի հաճախորդը, որպես թեյավճար, մատուցողին ադրբեջանական մետաղադրամ է տվել եւ հեռացել սրճարանից։ Մատուցողի պատմածի համաձայն՝ օտարերկրացին սեղանին է մոռացել ծխախոտի տուփը, որի վրա նույնպես լատինատառ գրառումներ են եղել, սակայն մատուցողը սկզբում դրա վրա ուշադրություն չի դարձրել։ Այնուհետ հաճախորդը վերադարձել է ծխախոտի ետեւից։ Մատուցողը տվել է ծխախոտը եւ որպես… Կարդալ ավելին »

Սպանե՞լ են. անհետ կորելուց առաջ 26-ամյա երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վերջապես իրավապահներին հաջողվեց հայտնաբերել դեռևս հունվարի 30-ից անհետ կորած 26-ամյա երիտասարդի դին: Դին հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երիտասարդը՝ Վարդան Մնացականյանը, մինչև հունվարի 30-ը աշխատել է գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա» տոնավաճառում, որպես մաքրության գծով պատասխանատու: Դեպքից առաջ, մեզ հասած տեղեկություններով, վիճաբանություն է տեղի ունեցել տոնավաճառի անվտանգության աշխատողներից Արտաշ անունով… Կարդալ ավելին »

Մաքսատան պետը երկու «LEXUS» և յոթ անշարժ գույք է հայտարարագրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԱ ՊԵԿ Արեւմտյան մաքսատուն-վարչության պետ Վլադիմիր Թամրազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Թամրազյանը հայտարարագրել է յոթ անուն անշարժ գույք՝ երեք հողամաս, երկու բնակարան, առանձնատուն եւ հողին ամրակայված այլ անշարժ գույք: Նրա ավտոմեքենաները երեքն են, ընդ որում երկուսը նույն մակնիշի: Այսպես նրան են… Կարդալ ավելին »