Daily Archives: 23.02.2018

Ինչ է իրականում գողացվել Մատենադարանից. մանրամասներ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ փետրվարի 20–ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքից արժեքավոր ափսեներ են գողացել: Ըստ տեղեկատվության, դեպքը տեղի է ունեցել միջոցառման ժամանակ: Մատենադարանի աշխատակազմից փորձեցինք հարցի շուրջ պարզաբանում ստանալ՝ մասնավորապես պարզել, թե ի՞նչ արժեքավոր ափսեների մասին է խոսքը: Մատենադարանի տնտեսական գծով փոխտնօրեն Արմեն Մկրտչյանը «Փաստ»-ի հետ զրույցում նշեց, որ… Կարդալ ավելին »

6 գործոն, որոնք ազդում են կնոջ՝ մայրանալու կարողության վրա

Երեխա ունենալը գրեթե յուրաքանչյուր կնոջ երազանքն է։  Մի խումբ գործոններ կարող են բացասաբար ազդել բեղմնավորման ու հղիության ընթացքի վրա։ Fabiosa.com-ը ներկայացրել է 6 գործոն, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ կնոջ վերարտադրողական առողջության վրա։ Տարիք։ Սա հավանաբար հիմնական գործոնն է, որն ազդում է վերարտադրողական առողջության վրա։ Դաշտանադադարից հետո (դա հիմնականում տեղի է ունենում 45-50 տարեկանում)… Կարդալ ավելին »

Մոր ու քրոջ երեսից. ԱԱԾ Գորիսի բաժնի պետը հրաժարական կտա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանը պատրաստվում է հրաժարականի դիմում գրել և դուրս գալ համակարգից, քանի որ նրա մոր՝ Արաքսյա Ղասումյանի և քրոջ՝ Քնարիկ Ջավահիրյանի պատճառով փաստի առաջ է կանգնել։ Հիշեցնենք, որ նրա ազգականները մոտ 6 տասնյակ գորիսեցիների խաբելու միջոցով «Կամուրջ» վարկային կազմակերպությունից հազարավոր դոլարներ են… Կարդալ ավելին »

Էլի օրենք ու էլի բուհերի մասին. 168ժամ

Մեր խորհրդարանում կրկին քննարկում են բարձրագույն կրթության ոլորտը: Քննարկում են կառավարության ներկայացրած «Ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու խնդիրները» խոսուն անունով փաստաթուղթ-ծրագրի շրջանակում: Եթե հիշողությունս չի դավաճանում, մեր խորհրդարանը երրորդ անգամ է ներքաշվել բարձրագույն կրթության մասին օրենսդրական կարգավորում մտցնելու քննարկումների մեջ: Առաջին օրենքը, կարծեմ, հեռավոր 1998թ. է ընդունվել: Իսկ ՀՀ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» գործող… Կարդալ ավելին »