Daily Archives: 22.02.2018

Հայաստանը ՌԴ-ին հասկացնում է՝ «Դու կորցնելու բան ունես». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի խոսքերից ակնհայտ դարձավ, որ հայկական կողմը բանակցություններ է վարել Իրանի եւ Վրաստանի, բայց ոչ Ռուսաստանի հետ, որը եւս, ըստ հայկական կողմի, շահագրգիռ կողմ կարող էր լինել: ՀՀ նախագահն, ըստ իս, իր այդ հռետորաբանությամբ մի քանի խնդիր է լուծում: Նրա այս խոսքը պարզ նշանակում է, որ հայկական կողմը հստակ… Կարդալ ավելին »

Բժշկական համալսարանից խլելու բան ունեն. Արա Բաբլոյանը և Լևոն Ալթունյանը նոր բիզնես պրոյեկտ են մտմտում. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նոր բիզնես պրոյեկտ են մտմտում: Նրանք ցանկանում են Երևանի բժշկական համալսարանից խլել օրդինատուրան և տեղավորել որևէ հիվանդանոցի թևի տակ՝ վերածելով սեփական բիզնես կենտրոնի: Այս պրոյեկտի իրականացումը հղի է ոչ միայն տասնյակ և հարյուրավոր դասախոսների գործազրկությամբ, այլ նաև երիտասարդ մասնագետների պատրաստման որակի էական անկմամբ:… Կարդալ ավելին »

Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի եկած «Տարոն Ավիա»-ի սեփականատերը «կորել» է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ. թերթը գրում է. ««Տարոն Ավիա» ավիաընկերությունը վերջին թռիչքը Երեւանից իրականացրել է նոյեմբերի 14-ին, իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա վերջին թռիչքը եղել է դեկտեմբերի 31-ին: Դրանից հետո, առանց հատուկ հայտարարությունների հայկական ավիաընկերությունը հեռացավ ե՛ւ Գյումրիից, ե՛ւ Երեւանից: Թե իրականում ինչու մեծ ոգեւորությամբ Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի եկած սեփականատեր Գառնիկ Պապիկյանը որոշեց դադարեցնել իր… Կարդալ ավելին »

Զապը և մի քանի այլ քրեականներ արտաքսվել են Հայաստանից. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավումից հետո Հայաստանի իշխանությունները դիմել են քրեական հեղինակություններին՝ չեզոքացնելու գնդի գրավումը: Քրեական հեղինակություններ Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, Սուրոն, Ալոն և Աֆոն հրաժարվել են համագործակցել Հայաստանի ուժային կառույցների հետ և խնդրել են իրենց «գողական» հեղինակությունը չօգտագործել ի շահ «պաշտոնական» գործողությունների: Դրանից կարճ ժամանակ անց նրանք արտաքսվել… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 14–ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»–ը հայտարարություն էր տարածել՝ շեշտելով, որ ՀՀ նախագահի թեկնածուն պետք է համապատասխանի Սահմանադրության պահանջներին: Նշենք, որ ՀՀԿ–ն նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած,… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն անտեղյա՞կ էին մարտի 1-ի դեպքերից. Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի թեմայով խորհրդարանական լսումներին հրավիրել է ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իհարկե, մեծ էր հավանականությունը, որ ՀԱԿ-ից կմերժեն հրավերը. այդպես էլ եղավ: Իսկ ահա 2008թ. Հայաստանում իշխանության ղեկին գտնվող անձանց՝ Մարտի 1-ի պատասխանատուներին, «Ելք»-ը չի հրավիրել: «Ժողովուրդ» օրաթերթը «Ելք» խմբակցության պատգամավոր… Կարդալ ավելին »

Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին արևշատություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր նվաճումներ: «Մեծ է Ձեր ավանդը հայ և համաշխարհային կինոյի զարգացման գործում: Դուք կինոարվեստի այն երախտավորներից եք, որի ստեղծագործությունն ու արվեստը գրանցվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի տարեգրության մեջ՝ ուղենիշ դառնալով կինոռեժիսորների… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փետրվարի 21-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս քաղաքից դեմի «Զանգեր» տանող ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-25-ի ցերեկները և 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 22-ի ցերեկը կա անձրևի փոքր հավանականություն, 23-25-ը սպասվում է առանց տեղումների… Կարդալ ավելին »