2018-ի հունվարին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 1,5 մլն ռազմական-ավիացիոն արտադրանք

2018-ին հունվարին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 1 միլին 559 հազար ամերիկյան դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Անցած տարի նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 253 հազար դոլար: Այսինքն 2018-ի սկզբին արտահանումը անցած տարվա հետ համեմատած աճել է մոտ 6 անգամ:

Տվյալները հրապարակվել են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) կայքում:

Տարվա սկզբին Թուրքիան Վրաստանին մատակարարել է 247 հազար ԱՄՆ դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: 2017-ի հունվարին արտահանումը կազմել է 428 հազար դոլար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2018-ի հունվարին Իրանին մատակարարվել է 247 հազար դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Իրան արտահանումը կազմել է 331 հազար դոլար:

2017-ի ընթացքում ընդհանուր առմամբ Ադրբեջան, Վրաստան, Իրան մատակարումների պատկերը հետևյալն է.

  • Ադրբեջան — 34 մլն դոլար
  • Վրաստան —  5,2 մլն դոլար
  • Իրան — 4,5 մլն դոլար

2018-ի սկզբին Թուրքիայից ամենաշատ ռազմական-ավիացիոն արտադրանքներ ստացած երկրներն են.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
  • ԱՄՆ — 48,3 մլն դոլար
  • Գերմանիա — 14,8 մլն դոլար
  • Չինաստան — 8,2 մլն դոլար

Տարվա սկզբից Թուրքիա այլ երկրներ է արտահանել շուրջ 109 մլն դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք:

Թուրքիայի 2018թ. հունվարի ռազմական-ավիացիոն արտադրանքների վիճակագրություն
Infogram
Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով