Daily Archives: 16.02.2018

«Ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը «չարիքի փոքրագույնն» է». Դավիթ Անանյան

ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը համարում է «չարիքի փոքրագույնը»։ Այսօր ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումների ժամանակ նա հայտարարեց, որ դա պետք է բերեր բիզնես միջավայրի մթնոլորտի աշխուժացմանն ուղղված միջոցառումների անբարենպաստ հետևանքների չեզոքացմանը, և կառավարությունը միտումնավոր գնացել է այդ ճանապարհով։ Ըստ նրա՝ օրինագծով եկամտային… Կարդալ ավելին »

ԱԱԾ-ում փոփոխություններ են սպասվում. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում առաջիկայում փոփոխություններ են սպասվում, սկսվել է լուրջ որս կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Այս օրերին խստորեն զգուշացվել են այն աշխատակիցները, որոնց դեմ ղեկավարությունը կոմպրոմատներ ունի: Վերջիններիս խստորեն զգուշացրել են ՝ նշելով, որ ամենավատ ձեւով կհեռացվեն, չեն սպասի անգամ թոշակի տարիքը լրանալուն: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ զգուշացվածների ցանկում է… Կարդալ ավելին »

Ռուսաստանն ազդարարել է այդ երկրի ընտրություններում արևմուտքի միջամտության մասին

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը տեղեկացրել է այդ երկրի նախագահական ընտրությունների սեմին արևմուտքի վնասակար միջամտության շոշափելի ապացույցների գոյության մասին: Մոսկվայից «Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հինգշաբթի օրն ասել է. «Մոսկվան հաջորդ ամիս նախատեսված նախագահական ընտրությունների հետ կապված Ռուսաստանի ներքին հարցերին արևմտյան որոշ երկրների վնասակար միջամտության մասին շոշափելի ապացույցներ ունի»: «Մոսկվան եվրոպական երկրներին… Կարդալ ավելին »

Երկրի յուրաքանչյուր վեցերորդ երեխան ապրում է զինված հակամարտության գոտում

Երկրի յուրաքանչյուր վեցերորդ երեխան ներկայումս ապրում է զինված հակամարտության գոտում: 1990-ականների սկզբի համեմատ՝ նման երեխաների թիվը ավելացել է ավելի քան 75 տոկոսով եւ հասել 357 միլիոնի, նշվում է Save the Children հումանիտար կազմակերպության «Պատերազմը երեխաների դեմ» զեկույցում, հաղորդում է DW-ն: Զեկույցում նշվում է, որ այս երեխաների գրեթե կեսը՝ 165 միլիոնը, ապրում է հատկապես մեծ հակամարտությունների… Կարդալ ավելին »

Մարինա Խաչատրյանին հարվածած, քաշքշած, հրած ավագանու ՀՀԿ-ական անդամներն առանձին-առանձին թաթախված է քրեական պատմությունների մեջ. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի ժամանակ հարվածած, քաշքշած, հրած ավագանու ՀՀԿ-ական անդամներից յուրաքանչյուրը, պարզվում է, առանձին-առանձին թաթախված է տարբեր քրեական պատմությունների մեջ։ Միջադեպի օրը Մարինա Խաչատրյանին ավագանու նիստերի դահլիճից հեռացնելու «օպերացիային» մասնակցած ավագանու անդամ, Երևանի Նոր Նորքի նախկին թաղապետ Մելիք Գասպարյանի եղբայր Արտակ… Կարդալ ավելին »

Փետրվարի 16-ի աստղագուշակ

Խոյ. Ինչ էլ որ այսօր տեղի ունենա, արժե հանգիստ վերաբերվել, քանի որ օրը, ընդհանուր առմամբ, այնքան սարսափելի չէ, որքան առաջին հայացքից թվում է: Վեճերը կարող են բուռն լինել, սակայն դժվար թե որևէ լուրջ հետևանք ունենան՝ կարճատև քննարկումներից հետո շրջապատը համաձայնվում է ձեր առաջ քաշած տեսակետի հետ: Միայն նոր ծանոթություններում պետք է զգուշավորություն հանդես բերել՝ դրանցից… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փետրվարի 16-17-ը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տավուշի մարզում առկա է մառախուղ: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի: Երևան քաղաքում` Փետրվարի  16-17-ը և 20-ին… Կարդալ ավելին »

Հայաստանում ՌԴ ԶՈւ հետախույզները պատրաստվում են պարաշյուտներով թռիչքների

Փետրվար 16, 2018  Ռազմ.Ինֆօ: Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները սկսել են օդադեսանտային պատրաստության վարժանքներ անցկացնել: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունը: Ռազմաբազայի զինծառայողները մեկ ամսվա ընթացքում հրահանգիչների հսկողությամբ պարաշյուտի հարդարման պատրաստություն են անցնելու և վարժվելու են ցամաքային վարժասարքերով: Պարաշյուտով առաջին թռիչքները կիրականացվեն Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռներից: ՀՌՇ զորամիավորումներից օդադեսանտային պատրաստությանը… Կարդալ ավելին »