Daily Archives: 14.02.2018

«Պետք է հասկանալ, թե ինչպես հեռացնել Պուտինին». Ադամ Սմիթ

Վաշինգտոնում Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնը կազմակերպել էր կազմակերպության պատրաստած անվտանգության ոլորտի ամերիկյան օգնությանը նվիրված զեկույցի շնորհանդես, որի հիմնական բանախոսն էր բարձրաստիճան կոնգրեսական Ադամ Սմիթը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: «Վերջին տարիներին, ինչպես արտացոլված է ԱՄՆ-ի ազգային պաշտպանության և անվտանգության ռազմավարությունում, կարելի է ակնկալել անվտանգության ուղղված արտաքին օգնության ուղեգծի փոփոխություն՝ գլոբար մարտահրավերներին դիմակայելու համար»,- արձանագրում… Կարդալ ավելին »

Շատ «նուրբ» պաշտոնյա է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի փայլուն կրթություն ստացած փեսան՝ Հայկ Հարությունյանը, ով էներգետիկայի նախարարի առաջին տեղակալն է, հարցերին պատասխանելու տեսակետից շատ «նուրբ» պաշտոնյա է։ Նա կարող է իր էներգիան սպառել արեւային էներգիայի մասին անվերջ խոսելով, բայց «1 կՎտ էներգիա» անգամ չի ներդնի պատասխանելու, օրինակ, քաղաքական հարցերին։ «Ինչպիսի՞ պատկերացում ունեք ապագա կառավարության վերաբերյալ»։ «Շնորհակալություն»։ «Չե՞ք պատասխանում… Կարդալ ավելին »

Էլիտար հաճույքները բավարարում են հարկատուների հաշվին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող Հայաստանի զարգացման հիմնադրամում եւ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում որոշել են իրենց էլիտար հաճույքները բավարարել հարկատուներիս հաշվին: Թերթը պարզեց, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը որոշել է բյուջեի միջոցներով գնել սիգարետներ՝ յուրաքանչյուրը 1500 դրամ արժողության, թանկարժեք սուրճերի տեսականի: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը եւս զերծ չի մնացել նման գործելաոճից, նրանք էլ որոշել են… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Փետրվարի  14-ի գիշերը, 18-ին շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Փետրվարի 14-ի գիշերը, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 14-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փետրվարի 18-ին շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սիսիան-Գորիս, Սոթք-Քարվաճառ և Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին, Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզի… Կարդալ ավելին »

Վրաերթ Եղվարդի խճուղում (լրացված)

Փետրվարի 13-ին, ժամը 19:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «Սոչի պլազա» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, աղետների և բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը: Պարզվել է, որ Եղվարդի խճուղու վերջնամասում 1955 թ. ծնված Մ. Ե.-ը… Կարդալ ավելին »