Daily Archives: 12.02.2018

Փետրվարի 12-ի աստղագուշակ

Խոյ: Այսօր ռիսկային գործողությունների դիմել չարժե, նամանավանդ, եթե գործ ունեք բազմաթիվ մարդկանց հետ: Անգամ ամենաջերմ հարաբերությունները կարող են վտանգվել, եթե ճիշտ ժամանակին չզսպեք հույզերը: Փոխարենը, եթե հաշվի առնեք ձեզ շրջապատող մարդկանց կարծիքը և առավել հանդուրժող լինեք, ապա գործերն անհամեմատ լավ կդասավորվեն: Հարազատներն այսօր սիրով կհետևեն ձեր խորհուրդներին: Չափից դուրս համառությունը կարող է փչացնել ամեն բան:… Կարդալ ավելին »

«Կոնվերս բանկի» հափշտակության գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում

Դեկտեմբերի 17-ին` «Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղում 200 հազար դոլարի հափշտակության գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ քրեական գործով մեղադրյալների մեղադրանքի վերաորակում լինի՝ մեղմացվի կամ նորն առաջադրվի: Հարցերի պատասխանը, ամենայն հավանակությամբ, կտրվի մինչեւ փետրվարի վերջ, քանի որ իրավապահ համակարգն այդ ժամանակ է ակնկալում, որ մեղադրյալներից Վրաստանում հայտնաբերված Պյոտր Ցիգանկովին կտեղափոխեն Հայաստան:

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.  «Խոր վշտով տեղեկացա Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիների» Ан-148 ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի տասնյակ զոհերի ցավալի լուրի մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին… Կարդալ ավելին »

Ահազանգ. երիտասարդը փորձում է ինքնասպանություն գործել

Փետրվարի 12-ին՝ ժամը 00:49-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները և քաղաքացիները կանխել են 1989 թ. ծնված Ա. Հ.-ի ինքնասպանության փորձը: