Daily Archives: 09.02.2018

Կարագի գինն ավելի՞ կբարձրանա. ինչ վիճակ է շուկայում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կարագի գները միջազգային շուկայում կրկին բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում փետրվարի 6-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 5.2 դոլարով: Իսկ Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նոր զելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 4580 դրամով, իսկ «Անքոր»… Կարդալ ավելին »

Հայկազ Բաղմանյանի որդին չորս մեքենա ունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Պավել Բաղմանյանը, ով ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդին է, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Բաղմանյան կրտսերը հայտարարագրել է երկու հողամաս և չորս ավտոմեքենա՝ երկուական «Տոյոտա»… Կարդալ ավելին »

Նոր արգելք վարորդների համար. ինչ է սպասվում. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքի նախագիծը: Այսօր այդ նախագիծը կդրվի քվեարկության, և քանի որ այն խորհրդարան է ներկայացվել կառավարության կողմից՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համերաշխ կողմ քվեարկությամբ կընդունվի: Չի բացառվում, որ առաջիկայում խորհրդարանը քննարկի անվտանգության բարձիկներով համալրված մեքենաների ներմուծման նկատմամբ արգելք սահմանելը,… Կարդալ ավելին »

Փետրվարի 9-ի աստղագուշակ

Խոյ. Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում անկայունությամբ, դուք կորցնում եք ձեր կենսուրախությունն ու լավատեսությունը, ջղագրգիռ եք ամեն մի մանրուքից: Կարևոր հարցերից մեկը, որ այսօր ամենից շատն է մտահոգում, դա փողն է: Ֆինանսական հեռանկարները մշուշոտ են, դուք գիտակցում եք դա և ձգտում խուսափել ավելորդ ծախսերից՝ նման մոտեցումը բավական խոհեմ է: Այսօր կարելի է նոր գործեր… Կարդալ ավելին »

Օգնում են փրկարարները

Փետրվարի 9-ին, ժամը 05:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մխչյան փողոցի տներից մեկի քաղաքացու դին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1950 թ. ծնված Ն. Խ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փետրվարի 9-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 10-ին առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 9-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 10-ին առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Փետրվարի 8-ի ցերեկը, 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ին սպասվում է թույլ տեղումներ: Երևան քաղաքի փետրվարի 9-ի… Կարդալ ավելին »