Daily Archives: 08.02.2018

Եթե տան ոսկեղենը տեղում լիներ, 14 տարեկան աղջկա բռնաբարության մասին ծնողները չէի՞ն իմանա. ահասարսուռ դեպքի մանրամասները

Հաշված օրեր անց ազատության մեջ կհայտնվի անչափահասի հետ սոցցանցով ծանոթացած, ապա նրան բռնաբարած երիտասարդը: Գոռ Կ.-ն այդ հանցանքների համար դատապարտվել էր 7 տարի ազատազրկման: 2010 թվականին դեռ 22-ամյա Գոռը և 14-ամյա երկու աղջիկներ հանդիպել էին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում: Անչափահասներից մեկի հետ նա սկզբում հեռախոսային խոսակցություններ էր վարել, ապա սկսել էին հանդիպել, 14-ամյա աղջկան հուզող թեմաների`… Կարդալ ավելին »

Փետրվարի 8-ի աստղագուշակ

Խոյ: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ: Ոմանք աշխատանքը փոխելու ցանկություն կունենան: Անկախ նրանից, թե ինչ եզրակացության կհանգեք, մի՛ շտապեք բարձրաձայնել այն: Նախ համոզվեք, որ ձեր որոշումը վերջնական է: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, խուսափեք ավելորդ ծախսերից: Անձնական հարաբերությունները հրաշալի կդասավորվեն: Բոլոր հարցերում կզգաք սիրելիի աջակցությունը: Այսօր դուք առույգ և ուրախ եք, սակայն օրվա երկրորդ կեսին… Կարդալ ավելին »

Մի լուսանկարի պատմություն. ինչպես է Վահրամ Բաղդասարյանը փորձել Մեղրիից բերման ենթարկել Սամվել Ալեքսանյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վահրամ Բաղդասարյանի եւ Սամվել Ալեքսանյանի այս տպավորիչ լուսանկարը, որը երեկ շրջում էր համացանցում, ուշագրավ պատմություն ունի։ Պարզվում է՝ վերջերս ՀՀԿ խմբակցության ղեկավարը, հերթական անգամ իր առաքելությունը կատարելով, փորձել է քվեարկության համար «բերման ենթարկել» Ալեքսանյանին։ Երբ զանգահարել է, պարզվել է, որ Լֆիկ Սամոն Իրան է մեկնում եւ արդեն հասել է Մեղրի։ Խմբակցության… Կարդալ ավելին »

Գագիկ Ծառուկյանն առանձին հանդիպում կունենա՞ Արմեն Սարգսյանի հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեռեւս չի հանդիպել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: Մեր տեղեկություններով՝ չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը առանձին հանդիպում ունենա Արմեն Սարգսյանի հետ, որից հետո նոր միայն թեկնածուի հետ կհանդիպի խմբակցությունը»:

Կարտոֆիլը կթանկանա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Ազատան համայնքի կարտոֆիլագործներն այս օրերին գործարքների մեջ են: Ֆերմեր Գևորգ Աբրահամյանը հեռախոսը ձեռքից վայր չի դնում՝ կապի մեջ է Հոլանդիայի, Շոտլանդիայի գործընկերների հետ: Պետք է կարտոֆիլի սերմացու գնի: Արդեն պատվիրել է, բայց սերմը նրա վրա թանկ կնստի: Այս տարվանից Եվրոպայից ներկրվող կարտոֆիլի սերմացուի համար հարկ են վճարելու: Նրա խոսքով՝… Կարդալ ավելին »

«Հեռուստաընկերությունները որակ ապահովելու խնդիր չունեն». Գուժ Մանուկյանը դժգոհ է. «Ժողովուրդ»

Հայտնի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում դժգոհել է, որ հայտնվել է պարապուրդի մեջ: «Ինձ նման դերասաններից շատերն այսօր սպասողական վիճակում են, հատկապես, եթե իրենք նախաձեռնող չեն, չեն ասի` ինձ դեր տվեք, եւ այլն։ Ես, այսպես ասած, նախահարձակ չեմ լինում, եւ հետո խաղացանկն էլ այնպիսին չէ, որ ասեմ` այս դերը ես… Կարդալ ավելին »

Զոհրաբյանը զգուշացրել է ԱԺ խմբակցություններին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը երեկ այցելել է խորհրդարան և հանդիպել ԱԺ խմբակցությունների հետ: Նա զգուշացրել է, որ եթե այսօր մեկնարկելիք ԱԺ արտահերթ նստաշրջանում ընդունվեն Քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, ինչը իրավունք է տալիս տուգանել կարգազանց փաստաբաններին, ապա ինքը չի կարող երաշխավորել, որ փաստաբանները անժամկետ գործադուլ չեն հայտարարի: Զոհրաբյանն առաջարկել… Կարդալ ավելին »