Daily Archives: 01.02.2018

Ինչպիսին են Հայաստանում բնակարանների գները. թվերն աճել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում մեծ գնաճ է արձանագրվել ոչ միայն սպառողական ապրանքների, այլեւ անշարժ գույքի շուկայում: Անցած տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջաններում արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների գների բարձրացում: Թերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ միայն Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն մեկ ամսվա ընթացքում թանկացել է 9 հազար… Կարդալ ավելին »

Կառավարության նիստերը դռնփակ կլինեն. ուշագրավ փոփոխություն

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, այն կներկայացվի ԱԺ: Թվարկելով առաջարկվող փոփոխությունները` արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրենքով սահմանվել է՝ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: Նա բերեց միջազգային փորձը, թե շատ երկրներում այդպես է եւ բաց է լինում միայն նիստի որոշակի հատված: Ընդ որում ուշագրավն այն է, որ Կառավարության… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանը կրկին կմեկնի արտերկիր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երկուշաբթի օրը հանդիպեց ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքի և «Ելքի» հետ հանդիպումը հետաձգվում է: Պատճառն այն է, որ և՛ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և «Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չեն: Այս խմբակցությունների հետ հանդիպումները, ամենայն հավանականությամբ, կկայանան մյուս շաբաթ, երբ նրանք կվերադառնան… Կարդալ ավելին »

Փետրվարի 1-ի աստղագուշակ

Խոյ: Ուշադիր եղեք մանրուքների հանդեպ, քանզի դրանցից է կախված ձեզ համար շատ կարևոր գործերի հետագա ընթացքը: Ցանկացած բնույթի փոփոխություններ կատարելիս՝ սկսեք փոքր քայլերից, դա հնարավորություն կտա խուսափել չարդարացված ռիսկից և զերծ կպահի ավելորդ լարվածությունից: Հնարավոր է որոշակի ֆինանսական շահույթ, հին պարտքի վերադարձ: Զգացմունքային դաշտը կայուն է: Խնդիրների դեպքում առանձնապես չեք անհանգստանա: Մտերիմներին ձեր արտաքին հանգստությունը… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը փոխում է Ռոբերտ Քոչարյանի մշակած ռազմավարությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հասունացել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու ժամանակը»,- նախօրեին ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ այս մասին նշել է Սերժ Սարգսյանը: Հատկանշական է փաստը, որ այս ռազմավարությունն ընդունվել էր դեռ 2007թ.՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջում, երբ Սերժ Սարգսյանին էլ պատրաստում էր դեպի նախագահության: Հիմա Ս. Սարգսյանը մտադիր է շարունակել իշխանավարումը վարչապետի… Կարդալ ավելին »

Սպառնում է աղջկա անձնական բնույթի լուսանկարը տարածել

28-ամյա աղջիկն ահազանգել է, թե իր անձնական բնույթի լուսանկարները հայտնվել են անծանոթ մի անձի մոտ ով սպառնում է դրանք հրապարակել: Ըստ տեղեկության՝ աղջկա նկարներն այդ անձի մոտ են հայտնվել, քանի որ դեռևս 3 տարի առաջ նշված անձն ունեցել է աղջկա էլեկտրոնային փոստի հասցեն: «Փաստինֆոյի» տեղեկություններով՝ նյութեր են նախապատրաստվում:

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզում, Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 31-ի ցերեկը և փետրվարի 1-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-5-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 31-ի… Կարդալ ավելին »

«Աշտարակ կաթ» ընկերության շուրջ նոր սկանդալ է հասունանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Աշտարակ կաթ» ընկերության շուրջ նոր սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընկերության նոր սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը գործարանի նոր սեփականատիրոջ հետ լուրջ խնդրի առաջ են կանգնեցրել «Աշտարակ կաթ»-ի արտադրանքը վաճառող տնտեսվարողներին: Խոսքն, ի դեպ, 200 խանութպանի մասին է, որոնց դեմ ընկերությունը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով վճարել… Կարդալ ավելին »