Սև ամպեր՝ Արմեն Մուրադյանի գլխին. ով է հավակնում դառնալ Բժշկական համալսարանի ռեկտոր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի շուրջ համալսարանի ներսում լուրջ դժգոհություն է հասունանում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում։

Մինչ Արմեն Մուրադյանը փորձում է ցույց տալ, որ համալսարանում ամեն ինչ նորմալ է, այնտեղ նոր ռեկտորի են սպասում։ Լուրեր են շրջանառվում, որ այդ պաշտոնին հավակնում է Իզմիրլյան ԲԿ ղեկավար Արմեն Չարչյանը։

Համալսարանի պրոֆեսորադասախոսական հատկապես տարեց կազմի կողմից անընդունելի են Արմեն Մուրադյանի ինքնագովազդը եւ նրա կադրերը։ Հատկապես լուրջ դժգոհություն կա նրա կադրը համարվող առաջին հիվանդանոցի տնօրեն Արմեն Մինասյանից, որն աչքի չի ընկնում հարգալից վերաբերմունքով ո՛չ ուսանողների, ո՛չ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի նկատմամբ։ Այնպես որ՝ չի բացառվում, որ առաջիկայում Արմեն Մուրադյանի պաշտոնանկության հարցը բերվի օրակարգ, եւ նրան փոխարինեն Չարչյանով, ով համարվում է Սերժ Սարգսյանի մարդկանցից»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով