Նոր արգելք վարորդների համար. ինչ է սպասվում. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքի նախագիծը:

Այսօր այդ նախագիծը կդրվի քվեարկության, և քանի որ այն խորհրդարան է ներկայացվել կառավարության կողմից՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համերաշխ կողմ քվեարկությամբ կընդունվի:

Չի բացառվում, որ առաջիկայում խորհրդարանը քննարկի անվտանգության բարձիկներով համալրված մեքենաների ներմուծման նկատմամբ արգելք սահմանելը, և ՀՀԿ-ական պատգամավորները նույն անդրդվելի համոզվածությամբ ելույթներ ունենան այն մասին, որ ըստ վիճակագրության՝ այդ բարձիկները վթարների ժամանակ ավելի մեծ վնաս են հասցնում, քան օգուտ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով