«Հեռուստաընկերությունները որակ ապահովելու խնդիր չունեն». Գուժ Մանուկյանը դժգոհ է. «Ժողովուրդ»

Հայտնի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում դժգոհել է, որ հայտնվել է պարապուրդի մեջ:

«Ինձ նման դերասաններից շատերն այսօր սպասողական վիճակում են, հատկապես, եթե իրենք նախաձեռնող չեն, չեն ասի` ինձ դեր տվեք, եւ այլն։ Ես, այսպես ասած, նախահարձակ չեմ լինում, եւ հետո խաղացանկն էլ այնպիսին չէ, որ ասեմ` այս դերը ես ինչպե՜ս կխաղայի ու հետո պահանջ ներկայացնեմ թատրոնի ղեկավարությանը, որ այդ դերն ինձ տան:

Չէ, հիմնականում ջահելներին են զբաղեցնում, նրանց խաղն էլ այն մակարդակի չէ, որ պետք է լիներ։ Այս պարագայում ստիպված լոյալ դիրք եմ գրավում, տարիներն անցնում են, իսկ ես պարապուրդի մեջ եմ»,- ասել է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գուժ Մանուկյանը նաեւ ասել է, որ մերժում է սերիալներում նկարահանվելու առաջարկները:

«Եկել եմ այն եզրակացության, որ պահանջկոտ դերասաններ հեռուստաընկերություններին պետք չեն։ …Նրանք որակ ապահովելու խնդիր չունեն։ Սերիալներում չնկարահանվելու պատճառներից մեկն էլ իմ պրեստիժի հարցն է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով