Կարագի գինն ավելի՞ կբարձրանա. ինչ վիճակ է շուկայում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կարագի գները միջազգային շուկայում կրկին բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում փետրվարի 6-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 5.2 դոլարով:

Իսկ Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նոր զելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 4580 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը` 4600 դրամով: Ստացվում է, որ Հայաստանում կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 9.5 դոլարը, միջազգային շուկայում սահմանված գնից 4.3 դոլարով ավելի:

Հուսանք, որ կարագի միջազգային գներին րոպեական չի արձագանքի հայկական շուկան եւ էլ ավելի չի թանկացնի այն: Առավել եւս, երբ ներքին շուկան չարձագանքեց մոտ երկու շաբաթ առաջ կարագի շուկայում գնանկմանը եւ չնվազեցրեց գները: Իսկ բարձր գնի պատճառով Հայաստանում շարունակում են նվազել կարագի սպառման ծավալները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով