Կառավարության նիստերը դռնփակ կլինեն. ուշագրավ փոփոխություն

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, այն կներկայացվի ԱԺ:

Թվարկելով առաջարկվող փոփոխությունները` արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրենքով սահմանվել է՝ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: Նա բերեց միջազգային փորձը, թե շատ երկրներում այդպես է եւ բաց է լինում միայն նիստի որոշակի հատված:

Ընդ որում ուշագրավն այն է, որ Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով