Ծխելու մասին օրենքում փոփոխություննե՞ր կարվեն. ՀՀԿ-ականները դժգոհ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ծխելու դեմ պայքարի շրջանակներում առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծը բուռն է ընդունվել նաեւ իշխող կուսակցության ներկայացուցիչների շրջանում: Հիշեցնենք, որ այդ օրինագծով նախատեսված է հանրային վայրերում ծխելու համար մեծ տուգանքներ կիրառել:

Թերթի տեղեկություններով` ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց բացասական վերաբերմունքը չեն թաքցրել խմբակցության ներսում խոսակցությունների ժամանակ:

Ավելին` հնչել են առաջարկներ, որ մինչեւ այդ օրինագիծը կառավարության նիստում հաստատելն ու ԱԺ ուղարկելը, պետք է փոփոխություններ անել, ըստ որի` ծխողների եւ չծխողների համար հանրային վայրերում առանձին հատվածներ սահմանվեն, քանի որ կարծում են՝ անխտիր բոլոր տեղերում ծխելն արգելելը սխալ է: Ինչ վերաբերում է տուգանքների չափին, ապա առաջարկ է եղել դրանք նվազեցնել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով