Ծեծկռոտւք «Գոմեր» կոչվող տեղամասում

Փետրվարի 16-ին Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի բնակիչ` 1980թ. ծնված Տ.Բ-ն դիմել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ նույն oրը Բերդաշեն գյուղի «Գոմեր» կոչվող տեղամասում, ոմն Գագիկը և չորս անծանոթ անձինք վիճաբանության մեջ են մտել իր հետ և ծեծի ենթարկել:

ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի, Ստեփանակերտի քաղաքային վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն Գագիկը հանդիսանում է` Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1999թ. ծնված Գ.Չ-ն, իսկ մյուս չորս անձինք, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 2000թ. ծնված Տ.Ի-ն, 1997թ. ծնված Կ.Դ-ն, 2001թ. ծնված Ս.Հ-ն և 1999թ. ծնված Ս.Հ-ն:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

168.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով