Զաքիր Հասանովը չի բացառել պատերազմի վերսկսումը Ղարաբաղում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրին և ադրբեջանցի պաշտոնյան առիթը բաց չի թողել հայտարարելու, որ պատերազմը հնարավոր է վերսկսվի ամեն պահի:

Կողմերը քննարկել են շփման գծում տիրող ներկա իրավիճակը հետ կապված հարցեր: Հասանովն ընդգծել է, որ բանակցային գործընթացը նախկինի պես անարդյունավետ է: Ասելով, որ երկու զինված բանակները շփման գծում կանգնած են միմյանց դիմաց, Ադրբեջանի պաշտպանության նախարարը չի բացառել պատերազմի վերսկսումը ցանկացած պահի:

Հասանովը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հետաքննելու փոխարեն, լավ կլիներ, որ միջազգային կառույցները ջանքեր գործադրեին դրա առաջացման պատճառների վերացման գործում՝ հակամարտության ամբողջական կարգավորման նպատակով»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Առավել մանրամասն ՝ այստեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով