Արմեն Սարգսյանը սկսել է թիմ հավաքել. անդամներից մեկը հայտնի չինովնիկ էր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն արդեն իր թիմն է հավաքում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախօրեին Արմեն Սարգսյանի` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելության ժամանակ ապագա նախագահին ուղեկցում էր Գագիկ Արզումանյանը:

Հիշեցնենք, որ նա նախկինում ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար է եղել, տեւական ժամանակ «Վալեքս» խմբի ընկերությունների տնօրենն էր, ապա տարաձայնությունների պատճառով հրաժարական տվեց: Արզումանյանը եղել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականը, իսկ վերջինիս հրաժարականից հետո կարճ ժամանակահատված աշխատել է նաեւ Կարեն Կարապետյանի հետ:

Այս պաշտոնից ազատվելուց հետո նա հանդիսանում էր Արմեն Սարգսյանի բիզնես գործերի կառավարչի տեղակալը: Եվ հիմա էլ՝ այսքան շրջագայությունից հետո, նա տեղ կգտնի Արմեն Սարգսյանի՝ արդեն որպես նախագահի թիմում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ավելին` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով