Ալավերդցի քրեական հեղինակության գործով լուրջ փաստեր կներկայացվեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Լուրջ փաստեր Վերջերս ձերբակալված և կալանավորված ալավերդցի Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը վստահեցնում է, որ առաջիկայում լուրջ փաստեր կհրապարակի, որով կարդարացնի իր պաշտպանյալին․

«Վահագն Աբգարյանը անմեղ է, և ես դա կապացուցեմ»: Փաստաբանը նշեց, որ այս ամբողջ աժիոտաժի իմաստն այն է, որ Քննչական կոմիտեն ցույց տա, թե հանցավոր խմբավորում է բացահայտել։

Ճարոյանը նշեց նաև, որ Վահագնի հայրը լուրջ կասկածներ ունի ԱԱԾ-ի կողմից իրականացված երկու գաղտնալսումների մասին, որը, ըստ էության, մեղադրյալի և նրա ծնողների միջև հեռախոսային խոսակցությունն է, սակայն ձայնագրության մեջ ներկայացված անձը Ալավերդցի Վահագի հայրը չէ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով